«Նիկոլայ II»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 47 բայտ ,  4 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
Ծնվել է 1868 թվականի մայիսի վեցին [[Ցարսկոյե Սելո]]յում։ Նիկոլայ Երկրորդը ռուս կայսր Ալեքանդր Երրորդի և դանիացի արքայադուստր Դագմարի (հետագայում Մարիա Ֆյոդորովնա) որդին էր՝ վեց երեխաներից առաջինը։ Նա շատ սերտ կապերի մեջ էր գտնվում իր ծնողների հետ, շատ ծանր է տարել իր հոր մահը և ամբողջ կյանքի ընթացքում գտնվել է նամակագրական կապերի մեջ իր մոր հետ, ում վստահել է իր բոլոր գաղտնիքները։
 
Նիկոլայի հոր՝ Ալեքանդր III-ի ծնողները ռուս կայսր Ալեքսանդր II-ը և գերմանացի արքայադուստր Մարիա Ալեքսանդրովնան էին, իսկ մոր՝ [[Մարիա ՖյոդորովնաՖեոդորովնա (Դագմար)|Մարիա Ֆեոդորովնա]]յի ծնողները Դանիայի թագավոր Կրիստիան IX-ը և թագուհի Լուիզան էին։
 
Նիկոլայը արյունակցական կապերի մեջ էր տարբեր արքայական ընտանիքների հետ։ Նա Անգլիայի թագավոր [[Ջորջ V]]-ի զարմիկն էր, քանի որ Ջորջ V-ի և Նիկոլայի մայրերը (Թագուհի Ալեքսանդրան և Մարիայի Ֆյոդորովնան) հարազատ քույրեր էին։ Նիկոլայի զարմիկներից էին նաև Նորվեգիայի Հաակոն VII թագավորը և Մոդ Թագուհին, ինչպես նաև Հունաստանի թագավոր Կոնստանտին I-ը։
1322

edits