«Աուստեռլիցի ճակատամարտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
պարզեցնում եմ հղումները oգտվելով ԱՎԲ
Տող 46.
[[Օգոստոսի 29]]-ին Ֆրանիսական 150.000 [[հետևակ]] , 40.000 [[հեծելազոր]] և 350 [[հրետանի]] շարժվեցին դեպի [[Գերմանիա]]:Բոնապարտը կազմել էր անթերի ծրագիր։ Բանակի յուրաքանչյուր ջոկատ ուներ իր առաջադրանքը և շարժվելու ուղղությունը։ Նապոլեոնը զորքին տեղափոխում էր անհավատալի ճշգրտությամբ՝ առանց ավելորդ ժամանակ կորցնելու(բանակն անցնում էր օրական 40 կմ): Նրա նպատակն էր հասնել [[Վիեննա]], մինչև ռուսական զորքի օգնության հասնելը։ Առանց ռուսների օգնության Ֆրանսիան կունենար քանակական առավելություն և հաշվի առնելով Նապոլեոնի մարտը վարելու տաղանդը Ավստրիայի պարտությունը անխուսափելի կլիներ։
 
[[Պատկեր:NapoleonUlm ulmcapitulation.jpg|300px|մինի|Գեներալ Մակի կապիտուլյացիան. հեղինակ Շառլ Տևենեն]]
 
3 օր հանգստից հետո, [[սեպտեմբերի 26]]-ին Բոնապարտի բանակի 7 զորամասերը անցան Ռեյնը և շարժվեցին դեպի Բավարիա։ Ավստրիայի բանակի գեներալ [[Կարլ Մակ|Մակը]] սպասում էր Նապոլեոնին Ուլմում։ Նա փակել էր Ռեյնից Մյունխեն տանող ամենակարճ ճանապարհը այսինք՝ [[Շվարցվալդ]]ը (ֆր.Forêt-Noire): Նապոլեոնը որոշեց շրջանցել Շվարցվալդը, հասնել Ուլմ և կտրել ռուսական զորքերին ավստրիականից, տեղակայելով զորքը Ուլմի և [[Ռեգենսբուրգ]]ի միջև։ Մինչ Նապոլեոնի զորքը շրջանցում էր Շվարցալդը, Մարշալ Լաննի և [[Յոախիմ Մյուրատ|Մյուրատի]] հեծելազորը տարբեր հնարքների միջոցով ավստրիացիների մոտ ստեղծել էր այն համոզմունքը, որ ֆրանսիական «Մեծ բանակը» միշտ նրանց առջևում է։ [[Էլխինգեն]]ի ճակատամարտում Նեյի տարած հաղթանակից հետո, գեներալ Մակը իր 25.000-անոց բանակով ստիպած էր նահանջել դեպի Ուլմ։ Ուլմի մեկ շաբաթյա պաշարումից հետո, Ավստիայի կայսության լավագույն բանակը հանձնվեց։ Ավստրիացի զինվորներն անցան ծառայության Ֆրանսիայի տարբեր շրջաններում, իսկ սպաները ազատ արձակվեցին, խոստանալով այլևս չպատերազմել ֆրանսիացիների դեմ։ Ճանապարհը դեպի Վիեննա բաց էր։