«Եվգենի Բոտկին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 11.
'''Եվգենի Բոտկին''' ({{lang-ru|Евге́ний Серге́евич Бо́ткин}}), ռուս վերջին կայսր [[Նիկոլայ II]]-ի և նրա ընտանիքի պաշտոնական բժիշկն էր: Ծնվել է 1865 թվականին և սպանվել է 1918 թվականին հուլիսի 16-ի գիշերը Եկատերինբուրգում բոլշևիկներ կողմից Նիկոլայ II-ի ընտանիքի հետ միասին:
Բոտկինը դասվել է Ռուս Ուղղափառ Եկեղեցու սրբերի շարքը:
 
== Կյանքը ==
[[File:MariaAnastasiamugging_(1).jpg|thumb|left|200px|Բոտկինը մեծ իշխանուհիներ Անաստասիայի և Մարիայի հետ]]
[[File:Botkinlast.jpg|thumb|right|200px|Եվգենի Բոտկինը իր երեխաների հետ]]
Եվգենի Բոտկինը ռուս բժիշկ [[Սեգեյ Բոտկին]]ի որդին էր, ով իր հերթին ռուս կայսրեր Ալեքսանդր II-ի և Ալեքսանդր III-ի պալատական բժիշկն էր:
Բոտկինը Պետերբուգի համալսարանում սովորեց բժշկական ֆակուլտետում այնուհետև մեկնեց [[Գերմանիա]] ուսումը շարունահելու [[Բեռլին]]ի և Հայդելբերգի համալսարաններում: Ռուսական Կայսրություն վերադառնալուց հետո նա սկսեց աշխատել Սուրբ Գեորգևսկու հիվանդանոցում:
 
1908 թվականին ստանձնեց պալատական բժշկի պաշտոնը:
Բոտկինը ամուսնացած էր և ուներ 4 երեխա, սակայն նա բաժանվեց իր կնոջից, ով բողոքում էր Բոտկինի վերին աստիճանի աշխատանքով տարվածությամբ և մշտական բացակայություններից:
Բոտկինը իր ամբողջ ժամանակը անց էր կացնում թագավորական ընտանիքի հետ և հիմնականում խնամում էր ցարեվիչ [[Ալեքսեյ Նիկոլաևիչ Ռոմանով]]ին, ով տառապում էր հեմոֆիլիայով և իր հիվանդ մորը՝ կայսրուհի Ալեքսանդրա Ֆեոդորովնային:
 
Բոտկինը հայտնի էր իր շատ համեստ և բարի բնավորությամբ:
 
== Տնային կալանքը և սպանությունը ==
[[File:Eugene_Botkin.jpg|thumb|left|200px|Բոտկինի դեմքի վերակառուցումը]]
1917 թվականի հեղափոխության արդյունքում Նիկոլայ II-ը գահընկեց արվեց և հայնվեց տնային կալանքում իր ընտանիքի հետ միասին: Նրանց բոլորին տեղափոխեցին Տոբոլսկ, այնուհետև Եկատերինբուրգ: Բոտկինը իր պարտքն էր համարում միշտ լինել ընտանիքի կողքին և խնամել հիվանդ ցարեվիչին:
 
1918 թվականի հուլիսի 16-ի գիշերը ընտանիքը դաժանաբար սպանվեց բոլշևիկների կողմից և նրանց հետ մահացան նաև Բոտկինը սպասուհի [[Աննա Դեմիդովա]]ն և երեք այլ աշխատողներ, ովքեր ցանկություն էին հայտնել մնալ ընտանիքի հետ:
Մահացածների մարմինները վառեցին և թաղեցին Եկատերինբուգի անտառում անհայտ ուղղությամբ:
1979 թվականին սիրողական հնագետները հայտնաբերեցին սպանվածների մարմինների վառված մնացորդները: Դրանցից մեկը պատկանում էր Բոտկինին:
1998 թվականին այդ մարմինները մեծ շուքով թաղվեցին Սանկտ-Պետերբուրգի Սուրբ Պողոս և Պետրոս տաճարում:
 
Եվգենի Բոտկինը դասվել է ռուս սրբերի շարքը:
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}