«Պարույր Հայրիկյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 50.
ԱՄԿ նոր ծրագրի և կանոնադրության հիման վրա գրված և 1976 թ. մորդովական կալանավայրից գաղտնի դուրս ուղարկված՝ Հայրիկյանի «ԱՄԿ-ն իր գործունեության 10-րդ տարում» տեսական կազմակերպական հոդվածաշարը էական նշանակություն է ունենում հայ և այլ ազգային-ժողովրդավարական շարժումների զարգացման համար։ Նույն թվականին Հայրիկյանի բանտային ընկերները՝ ուկրաինացի բանաստեղծ Վասիլ Ստուսը և հրեա գրող Միխայիլ Հեյֆեցի նախաձեռնությամբ՝ ԱՄԿ գաղափարներն ընդունելու և ԱՄԿ համակիր անդամներ դառնալու մասին հայտարարություններ են ընդունում և հանրաքվեի պահանջով ԱՄԿ գործողություններին մասնակցում նաև ուկրաինացի, ռուս, հրեա, լատվիացի, մոլդովացի, լիտվացի և այլ ազգերի ներկայացուցիչ քաղկալանավորներ։ Սա ազգամիջյան համերաշխության իսկական օրինակ է։ Այս կալանքը Հայրիկյանն անցկացնում է [[Պերմ]]ի և Մորդովիայի քաղաքական ճամբարներում։ [[1977]] թ. կալանավայրում նա ընտրվում է ԱՄԿ-ի քարտուղար, որի մասին կազմակերպությունը տեղեկացնում է ԽՍՀՄ իշխանություններին։ Հայրիկյանն, այսպիսով, դառնում է '''ազգերի ինքնորոշման իրավունքի պաշտպանության շարժման հիմնադիրը ԽՍՀՄ-ում'''։ Նա համարվում էր ամենագործուն քաղաքական կալանավորը և մոտ [[400]] օր անցկացրել է միայն պատժախցերում։ Պետերբուգցի պատմաբան, գրող, ազգությամբ հրեա Միխայիլ Հեյֆեցը, ում վիճակված էր դառնալ այդ օրերի տարեգիրը, գրել է ''«Ռազմագերի քարտուղարը. պատմություն Պարույր Հայրիկյանի մասին»'' գիրքը (առաջին անգամ լույս է տեսել 1985 թ., Լոնդոնում, ռուսերեն)։ Հեյֆեցը հիացմունքով է խոսում տարիքով իրենից շատ երիտասարդ Հայրիկյանի «խարիզմայի», առաջնորդի բնատուր տաղանդի, ազգային-ազատագրական պայքարին նրա անվերապահ նվիրման, իսկական և ոչ թե մոսկովյան պատկերացումներով ինտերնացիոնալիզմի մասին։<ref>[http://southcaucasus.com/index.php?p=kheyfec Отрывки из книги Михаила Хейфеца «Военнопленный секретарь: повесть о Паруйре Айрикяне»,Overseas Publications, Лондон, 1985]</ref>
 
1980 թ. հոկտեմբերից Հայրիկյանը Ուրալի Պերմ քաղաքի քննչական բանտում է, այնուհետև՝ Նովոսիբիրսկի, ապա՝ Իրկուտսկի բանտերում։ 1981 թ., ազատազրկման ժամկետը լրանալուց 3 ամիս առաջ, Հայրիկյանն ամբաստանվում է կաշառատվության մեջ և Պերմում սարքված խայտառակ դատավարություն-ներկայացումից հետո դատապարտվում 3 տարվա ազատազրկման և ուղարկվում Իրկուտսկի մարզի հյուսիսում տեղակայված թմրամոլների համար նախատեսված հատուկ ճամբար։ Ընդհանուր առմամբ, կարցերներում է անզկացրելանցկացրել շուրջ 300 օր:<ref>Բեզոյան Զ., Պողոսյան Ա. Պարույր Հայրիկյանի որոնումների և մաքառումների 50 տարիները, Եր. 44 էջ, էջ 22</ref> Հրաշքով ողջ մնալով, 1984-1987 թթ. աքսորավայրում՝ Իրկուտսկի Ուստ-Կուտ շրջանում աշխատում է որպես էլեկտրիկ։ Բարձրագույն կրթություն ստանալու նպատակով Հայրիկյանն ընդունվում է Բրատսկի պոլիտեխնիկական ինստիտուտի հեռակա բաժինը. 20 հնարավորից հավաքելով 18 միավոր՝ գրավում է առաջին տեղը, սակայն պարզվում է, որ ինստիտուտի ղեկավարությունը «սխալմամբ մոռացել է» Հայրիկյանի անունը գրել հրամանի մեջ և այդ «սխալն ուղղել հնարավոր չէ»։ 1985 թ. Հայրիկյանն ընդունվում է Իրկուտսկի պոլիտեխնիկական ինստիտուտ։ Որպես շատ լավ ուսանողի, նրան թույլատրվում է հանձնել հաջորդ կուրսի քննությունները։ Հազիվ էր հասցրել հանձնել 2 քննություն, երբ նրան [[1987]] թ. հունիսին երկրորդ կուրսից հեռացնում են ՊԱԿ-ի հանձնարարությամբ։ Հետագայում Հայրիկյանն ավարտում է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։
 
1987 թ. մայիսին Հայրիկյանի նախաձեռնությամբ Հայաստանում ստեղծվում է «Քաղկալանավորների պաշտպանության հայկական հանձնախումբը»։ Օգոստոսին վերադառնալով Հայաստան, Հայրիկյանը սեպտեմբերին հիմնում է Ազգային ինքնորոշում միավորում (ԱԻՄ) կազմակերպությունը։ Վերջինս ԽՍՀՄ ամբողջ տարածքում բացահայտ պայքարող առաջին ազգային-քաղաքական-ժողովրդավարական կազմակերպությունն էր՝ իր «[[Անկախություն (թերթ)|Անկախություն]]» շաբաթաթերթով։ «Անկախությունը» Խորհրդային Միությունում առաջին բացահայտ հրատարակվող այլընտրանքային քաղաքական պարբերականն էր, որը Հայաստանում ազատ մամուլի հիմքը դրեց։ 1973-74 թթ. ԱՄԿ խորհրդի անդամներից ոչ մեկը 1987 թ. պայքարը շարունակելու տրամադրվածություն չուներ, սակայն դա չէր կարող թևաթափ անել Հայրիկյանին։ Նրա հետ էին հին ԱՄԿ-ականներ Ռազմիկ Մարկոսյանը, Սուսաննա Ավագյանը, [[Մովսես Գորգիսյան]]ը (հետագայում՝ ազգային հերոս) և [[Մեխակ Գաբրիելյան]]ը։ [[Ազատ Արշակյան]]ը, [[Աշոտ Նավասարդյան]]ը և Հակոբջան Թաթևոսյանը ԱԻՄ-ին անդամագրվեցին միայն 1989 թ.։ Այդ ժամանակ էլ ԱՄՆ-ում գտնվող ԱԻՄ առաջնորդ Հայրիկյանը Աշոտ Նավասարդյանին նշանակում է [[Մովսես Գորգիսյան]]ի նախաձեռնությամբ ԱԻՄ-ի կազմում որպես ապագա ազգային բանակի նախատիպ ստեղծված «Անկախության բանակի» հրամանատար։