«Անգլիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: 6թ → 6 թ (5) oգտվելով ԱՎԲ
milenan angliaum
Տող 101.
Ժամանակակից Մեծ Բրիտանիան Բրիտանական համագործակցության առանցքային երկիրն է, որի մեջ մտնում են 49 անկախ պետություններ՝ հիմնականում նրա նախկին գաղութներն ու կիսագաղութները: Մեծ Բրիտանիան սահմանադրական միապետություն է՝ իր թագավորով (կամ թագուհիով), որի մասին ասում են՝ նա թագավորում է, բայց չի իշխում:
 
ëĄëÌêħÈ== Հայերը Անգլիայում ==
Մեծ Բրիտանիայում հայկական համայնքներ ստեղծվել են XIX դարի 30-ական թվականներին Լոնդոնում, Մանչեստրում և Լիվերպուլում: Առաջին հայերն այստեղ Կոստանդնուպոլսից և Հնդկաստանից ժամանած վաճառականներն էին: Արդեն 1870 թ-ին Մանչեստրում կառուցվել է հայկական եկեղեցի (Սուրբ Երրորդություն): Մեծ Բրիտանիայի հայ գաղութն ստվարացել է Առաջին համաշխարհային պատերազմից հետո, երբ այնտեղ հաստատվել են Թուրքիայից, Իրանից և Կովկասից գաղթած բազմաթիվ հայեր: XX դարի 60–70-ական թվականներին հայերի հոսքը Մեծ Բրիտանիա ավելացավ հատկապես Կիպրոսից, Լիբանանից, Սիրիայից և Եգիպտոսից: Ներկայումս հայերի թիվը շուրջ 16 հզ. է {{փաստ}}, նրանք հիմնականում բանվորներ, ծառայողներ, արհեստավորներ, մանր առևտրականներ են: Կան նաև մեծահարուստներ ու խոշոր արդյունաբերողներ, մտավորականներ: Լոնդոնում գործում է Հայ տունը, որը կազմակերպում է մշակութային միջոցառումներ: Այնտեղ է գտնվում նաև 1992 թ-ին բացված ՀՀ-ի դեսպանատունը:Համայնքում գործում է հայ առաքելական 3 եկեղեցի: Հայաստանյայց առաքելական եկեղեցու Անգլիայի թեմի առաջնորդանիստը Լոնդոնի Սուրբ Սարգիս եկեղեցին է: Մայրաքաղաքում և Մանչեստրում հայ մանուկների համար բացվել են նաև շաբաթօրյա և կիրակնօրյա դպրոցներ: 1998 թ-ից լույս է տեսնում «Նոր սերունդի ձայն» պարբերականը:
Գործում են նաև Անգլո-հայկական, Հայկական առաջադիմական, Լոնդոնի հայ երիտասարդաց միությունները, ՀԲԸՄ և ՀՕՄ-ի Լոնդոնյան մասնաճյուղերը և այլ կազմակերպություններ:
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Անգլիա» էջից