«Թուր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չNo edit summary
Տող 1.
[[Պատկեր:Sword parts-ru.svg|մինի|Թուր]]
'''Թուր''', կարող սառը զենք: Բաղկացած է գոգավոր ուռուցիկ կողմից սուր, ներճկված կողմից բութ շեղբից, դաստապանից (երախակալ, բռնակ, կոթ) և կռվանից (շեղբը դաստապանից բաժանող խաչաձև մաս), ունի սուր ծայր: Դաստապանը երբեմն ունենում է 1–3 աղեղնակ: Թրի երկարությունը՝ 80–90, լայնությունը 3–3,5 սմ է: Հարմարավետությունը որոշվում է շեղբի այնպիսի կորությամբ և ծանրության կենտրոնով, որի դեպքում փոքրանում է կտրելու անկյունը և մեծանում հարվածի ուժը: Միայն կտրող արլ. թրերի շեղբի թեքությունը հասնում է 10, իսկ ծակելու համար հարմարեցված եվրռպականինը՝ 1 սմ-ի։ Կրում են պատյանի մեջ, որը լինում է փայտե, մետաղե, փղոսկրե, հաճախ՝ կաշեպատ, թավշապատ, նիկելապատ, զարդարված ոսկյա, արծաթյա (երբեմն՝ թանկագին քարերից) վերադիր զարդերով և փորագիր նախշերով: [[Հայաստան]]ում թրի վերաբերյալ տեղեկություններ են հաղորդում [[Փավստոս Բուզանդ|Փավստոս Բուզանդը]] (V դ.), [[Մովսես Կաղանկատվացի]]ն (X դ.), [[Արիստակես Լաստիվերցի]]ն (XI դ.) և ուրիշներ: Ենթադրվում է, որ այն միջնադարյան Հայաստանում եղել է հեծելազորի հիմնական զենքը: Պատմիչները երբեմն թուրը նույնացրել են [[Սուր (զենք)|սրի]] հետ: XVII–XIX դդ. Հայաստանում գործածվել են առանց կռվանի, վիշապի երախի նմանությամբ դաստապանով թրեր: XVIII դ. եվրոպական և ռուս, բանակներում թուրը եղել է թեթև հեծելազորի և բոլոր զորատեսակների սպաների հիմնական զենքը:
 
== Տես նաև ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Թուր» էջից