«Միջուկային ուժեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
չNo edit summary
Տող 1.
{{միացնել|Ուժեղ փոխազդեցություն}}
{{վիքիֆիկացում}}
'''Միջուկային ուժեր''', [[ատոմային միջուկ]]ը կազմող մասնիկների՝ [[պրոտոն]]ների, [[նեյտրոն]]ների միջև գործող ուժեր։ Պատկանում են ուժեղ փոխազդեցությունների դասին և մի քանի կարգով գերազանցում բնության մեջ հայտնի մյուս ուժերը (էլեկտրամագնիսական, թույլ, գրավիտացիոն)։ Միջուկային ուժերը կարճ ազդող ուժեր են․ դրանց ծագումը պայմանավորված է ուժեղ փոխազդող մասնիկների, օրինակ Jt-մեզոնների, փոխանակմամբ։ Փոխազդող մասնիկների միջև հեռավորությունը մեծանալիս, միջուկային ուժերը շատ արագ նվազում են՝ V(r) = —— ехр(—г/го) (Ցուկավայի պոտենցիալ, որտեղ Го^Ю~13 սմ և կոչվում է միջուկային ուժի գործողության շառավիղ)։ Միջուկային ուժերն ունեն հագենալու հատկություն, այսինքն՝ միջուկում նուկլոնները փոխազդում են միայն իրենց մոտ գտնվող նուկլոնների հետ։ Դրա հետևանքով է, որ միջուկի խտությունը մոտավորապես հաստատուն է․ հաստատուն է նաև մեկ նուկլոնին բաժին ընկնող միջին [[կապի էներգիա]]ն։ Միջուկային ուժերն օժտված են լիցքային անկախությամբ([[իզոտոպ]] ինվարիանտություն), այսինքն՝ նուկլոնների փոխազդեցության ուժը կախված չէ դրանց լիցքի մեծությունից։ Միջուկային ուժերը կախված են փոխազդող մասնիկների [[սպին]]ների ուղղությունից, ինչպես նաև այդ մասնիկները միացնող գծի նկատմամբ գումարային սպինի ուղղությունից (միջուկային ուժի թենզորային բնույթ)։ Միջուկային ուժերի մասին տեղեկություններ ստացվում են հիմնականում 4 միջուկներից [[հադրոն]]ների, [[լեպտոն]]ների և [[ֆոտոն]]ների ցրման փորձերից, ինչպես և մեզոատոմների ուսումնասիրությունից։ Միջուկային ուժերի վերաբերյալ ավարտուն տեսություն գոյություն չունի։ Կան միջուկային ուժերի բնույթը այս կամ այն տեսակետից բացատրող մի քանի տասնյակ պոտենցիալներ։ Միջուկային ուժերի տեսության հիմնական խնդիրն է՝ գտնել այնպիսի պոտենցիալ, որի օգնությամբ կարելի կլինի միասնականորեն նկարագրել փորձնական տվյալների համախմբությունը։