«Գրիգոր Դ Տղա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ r2.7.1) (Ռոբոտը ավելացնում է․: fr:Grégoire IV Tgha
չNo edit summary
Տող 1.
'''Գրիգոր Դ Տղա''' (շուրջ 1123/25–1193), [[Ամենայն հայոց կաթողիկոս]] 1173 թ-ից: Պահլավունիների[[Պահլավունիներ]]ի տոհմից, [[Ներսես Շնորհալի|Ներսես Շնորհալու]] ավագ եղբոր՝ Վասիլ Պահլավունու որդին: Կրթությունն ստացել է Հռոմկլայի[[Հռոմկլա]]յի կաթողիկոսարանում, հորեղբայրների՝ [[Գրիգոր Գ ՊահլավունուՊահլավունի|Գրիգոր Գ Պահլավուն]]ու ևՆերսես Շնորհալու մոտ: Ձեռնադրվել է եպիսկոպոս, եղել Ներսես Շնորհալու օգնականն ու տեղակալը: «Տղա» մականունն ստացել է իբրև կաթողիկոսի որդեգիր, կաթողիկոսարանում մեծանալու և ապրելու պատճառով: Իր գահակալության տարիներին վարել է հայ և հույն եկեղեցիների միությանն ուղղված քաղաքականություն, ինչը հանդիպել է բուն Հայաստանի (արևելյան) եկեղեցականներից ոմանց դիմադրությանը: Առաջացած խնդիրները հարթելու նպատակով նամակներ է գրել արևելյան վարդապետներին («Թուղթ առ վարդապետս Հիւսիսոյ»)`պատասխանելով իր հասցեին հնչած մեղադրանքներին և ներկայացնելով իր դավանաբանական հայացքները:
նպատակով նամակներ է գրել արևելյան վարդապետներին («Թուղթ առ վարդապետս Հիւսիսոյ»)`պատասխանելով իր հասցեին հնչած մեղադրանքներին և ներկայացնելով իր դավանաբանական հայացքները:
 
Մասնակցել է Մերձավոր Արևելքի եկեղեցաքաղական իրադարձություններին, միջեկեղեցական խնդիրներին, ընդլայնել Հայ եկեղեցու փոխհարաբերությունները մյուս եկեղեցիների հետ, նամակագրական կապեր է ունեցել Խաչակրաց երրորդ արշավանքի ղեկավարների, Եգիպտոսի սուլթան [[Սալահ ադ Դին]]ի, բյուզանդական կայսր Մանուել I Կոմնենոսի, Կ. Պոլսի պատրիարք Միքայել III Անքիալոսի, Հռոմի Ղուկիանոս (Լուկիանոս) III պապի հետ: Մանուել I-ին գրած թղթերում կարևորել է եկեղեցիների միությունը, բայց «հաւասար ընդ հաւասարս» սկզբունքի հիման վրա: Շեշտել է, որ հայերը թեև կողմնակից են եկեղեցիների անկեղծ միությանը, միաժամանակ մտադիր չեն նահանջել իրենց առաքելական ուղղությունից և հայրենի ավանդություններից:
 
Բացի դավանաբանական, միջեկեղեցական և ներեկեղեցական խնդիրներին նվիրված նամակներից (թվով 7), գրել է նաև չափածո գործերերկեր, այդ թվում՝ պոեմներ, մանկավարժական գրվածքներ («Յիսուս Քրիստոս Որդի և Բան», «Ողն վասն առմանն Երուսաղեմի» պոեմները): Հավաքել է արժեքավոր ձեռագրեր՝ Կիլիկիայի վարդապետարանների և դպրատների գրադարանները հարստացնելու համար: Նրա հովանավորությամբ են ստեղծվել [[Մխիթար Հերացի|Մխիթար Հերացու]] «Ջերմանց մխիթարություն»-ը, Մխիթար Գոշի «Դատաստանագիրք»-ը, Ներսես ԼամμրոնացուԼամբրոնացու և ուրիշների մի շարք ստեղծագործություններ:
 
== Աղբյուրներ ==