«Որովայնի խոռոչ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Special:Permalink/4183030#Անավարտի կաղապար, մաս N, ջնջվեց: {{կենսաբանություն-անավարտ}} oգտվելով ԱՎԲ
Տող 8.
 
Որովայնի խոռոչը ծածկված է [[որովայնամիզ]] (peritoneum) կոչվող [[շճաթաղանթ]]ով, որը մասամբ անցնում է որովայնի օրգանների վրա։ Որովայնի պատերը ծածկող մասը կոչվում է առպատային որովայնամիզ (peritoneum parietale), իսկ օրգանները ծածկող մասը՝ ընդերային որովայնամիզ(peritoneum viscerale)։ Առպատային և ընդերային թերթիկների միջև գոյանում է մի ճեղքանման տարածություն, որը կոչվում է որովայնամզի խոռոչ (cavum peritonel)։ Վերջինս պետք է տարբերել ընդհանուր որովայնի խոռոչից։ Որովայնի խոռոչի օրգաները՝ զարգանալով որովայնամզի և որովայնի խոռոչի պատերի(գլխավորապես հետին պատի) արանքում, իրենց աճի ժամանակ պատից հեռանում, ներաճում են որովայնամզի մեջ և ձգտում նրան իրենց հետ, այնպես, որ օրգանի և պատի միջև գոյանում է շճամզային երկու թերթիկներից բաղկացած մի ծալք։ Որովայնամզի նման ծալքերը, որոնք որովայնի խոռոչի պատից անցնում են [[աղիքային խողովակ]]ի մի մասի վրա, կոչվում են [[միջընդերք]] (mesenterium), իսկ պատից դեպի որևէ օրգանի վրա անցնող մասը (օրինակ, [[լյարդ]]ը)՝ կապաններ (ligamentum)։ Եթե օրգանը ամեն կողմից ծածկված է որովայնամզով, ասում են ունի ներորովայնամզային ([[ինտրապերիտոնեալ]]) դիրք (օրինակ, [[նրբաղի]]ն), եթե երեք կողմից է ծածկված որովայնամզով (մի կողմից ծածկ չունի, օրինակ, լյարդը)՝ միջորովայնամզային ([[մեզոպերիտոնեալ]]) դիրք, իսկ եթե ծածկված է միայն առջևից՝ արտաորովայնամզային ([[էքստրապերիտոնեալ]]) դիրք (օրինակ՝ [[երիկամ]]ը)։
 
{{կենսաբանություն-անավարտ}}
 
[[Կատեգորիա:Որովայնի խոռոչ]]