«Գարեգին Բես»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
'''Գարեգին Բես''' (''Գարեգին Բախշիի Սարինյան'', [[1910]], [[հունվարի 5]] - [[1986]]) — հայ արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1975), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1936-ից։ Բես գրական անունը կազմված է գրողի հարանվանհայրանվան և ազգանվան սկզբնատառերից։
 
Ծնվել է [[Շուշի]] քաղաքում։ Նախնական կրթությունն ստացել է [[Ստեփանակերտ]] քաղաքում։ 1929-ին ավարտել է [[Բաքվի Հովհաննես Թումանյանի անվան հայկական միջնակարգ դպրոց]]ը, 1932-ին` [[ԵՊՀ]] պատմագրական ֆակուլտետը։ 1931-33-ին եղել է Պետհրատի մանկապատանեկան գրականության խմբագրության բաժնի վարիչ, 1933-36-ին` [[ՀԳՄ]] կազմ-մասսայական խմբագրության բաժնի վարիչ, 1933-36-ին` Հայաստանի կենտգործկոմին կից Պուշկինյան հոբելյանական կոմիտեի քարտուղար, 1939-40-ին` Հայաստանի լուսժողկոմատում մեթոդիստ, 1941-ին` արվեստի վարչության տեսուչ։ 1941-43-ին ծառայել է խորհրդային բանակում, մասնակցել է [[Հայրենական մեծ պատերազմ]]ին։ 1944-47-ին եղել է «Սովետական գրականություն» ամսագրի քարտուղարը, 1949-55-ին` Հայկական թատերական ընկերության պատասխանատու քարտուղարը։