[[Պատկեր:Խենթ.jpg|մինի|315x315px|Խենթի արձանը Արագյուղում]]
'''Խենթ''' (իսկական անունը՝ ''Սամսոն Տեր-Պողոսի Տեր-Պողոսյան'', [[1851]] թ. [[մայիսի 10]], [[Ապարան]]ի գավառամաս, Արագյուղ - [[1911]] թ., [[Վաղարշապատ]]), ռուսական բանակի [[գնդապետ]], ազգային-ազատագրական պայքարի մարտիկ, Րաֆֆու «Խենթը» վեպի հերոս Վարդանի նախատիպը:նախատիպը։
==Կրթություն==
Սկզբնական կրթություն ստացել է քահանա հոր մոտ, ապա սովորել է Էջմիածնի ծխական դպրոցում, ավարտել է Էջմիածնի [[Գևորգյան ճեմարան]]ը:ը։ Գերազանց տիրապետել է հայերեն, ռուսերեն, քրդերեն, թուրքերեն լեզուներին:լեզուներին։
==Մասնակցությունը ռուս-թուրքական պատերազմին==
Կամավոր մասնակցել է [[1877]]-[[1878]] թվականների ռուս-թուրքական պատերազմին, աչքի ընկել քաջությամբ, խենթ հերոսությամբ դուրս է եկել Բայազեդի շրջափակված բերդից և օգնության կանչել անհրաժեշտ ուժերի:ուժերի։ [[Գեներալ-լեյտենանտ]] Արզաս Տեր-Ղուկասովի միջնորդությամբ այդ սխրանքի համար ռուսական իշխանությունները նրան շնորհել են սպայի կոչում, Սուրբ Գեորգիի ոսկե խաչ և նշանակել ցմահ թոշակ:թոշակ։
==Ծառայությունը ռուսական բանակում==
Հետպատերազմյան տարիներին շարունակել է ծառայությունը ռուսական բանակում, կատարել է հետախուզական առաջադրանքներ, թարգմանչի պարտականություններ, ավելի ուշ զբաղվել է թիկունքային սպասարկման խնդիրներով, բարձրացել սպայական աստիճանակարգով և արժանացել գնդապետի կոչման:կոչման։ Ծառայել է [[Թիֆլիս]]ում և [[Սանկտ-Պետերբուրգ]]ում:ում։ Ծառայությունից արձակվելուց հետո վերադարձել է [[Հայաստան]]:։
==Գործունեություն==
[[Պատկեր:IMAG2566.jpg|thumb|250x250px|Խենթի գերեզմանը Էջմիածնի սբ. Գայանե եկեղեցու բակում]]
[[1903]]-[[1906]] թվականներին եղել է [[Վայոց Ձոր]]ի գավառի գավառապետի օգնական, ապա՝ գավառապետի պաշտոնակատար, [[1906]]-[[1911]] թթ-ին՝ Էջմիածնի գավառի ջրաբաշխ:ջրաբաշխ։ Իր անձնական միջոցներով [[1890]] թ-ին հայրենի Արագյուղում հիմնել է դպրոց, որի ուսուցիչներին վճարելու համար մինչև իր մահը ամենամյա ֆինանսական օգնություն է հատկացրել:հատկացրել։ [[1900]]-ական թվականների սկզբին Սուրբ Գայանե եկեղեցու մոտ գտնվող գերեզմանոցում թաղված «Խենթը» վեպի հերոսուհի Լալայի նախատիպ աղջկա գերեզմանին դրել է տապանաքար՝ «Լալա» մակագրությամբ:մակագրությամբ։
== Զավակները ==
Առաջին կնոջից Աննա Տեր-Թադևոսյանից (ամուսնացել է [[1870]] թվականին), ունեցել է Եղիսաբեթ աղջկան (ծն. 1874 թվականի նոյեմբերի 12-ին), [[Արսեն Տեր-Պողոսյան]] (ծն. 1875 թ-ի մայիսի 19-ին) ([[Ապարանի հերոսամարտ]]ի կազմակերպիչներից), Արտաշ (ծն. 1877 թվականի հունիսի 12-ին) և [[Վասակ Տեր-Պողոսյանը]] (ծն.1878 թին) (ՀԽՍՀ ֆինանսների ժողովրդական կոմիսար) որդիներին, երկրորդ կնոջից Սրբուհուց՝ Հումբերտ, Պավել որդիներին և Խենթուշ աղջկան:աղջկան։ Մահացել է Էջմիածնում [[1911]] թվականի ամռանը:ամռանը։ Թաղման արարողությանը մասնակցել են Էջմիածնի, [[Աշտարակ]]ի ու [[Ապարան]]ի գավառամասերի գյուղերի գյուղապետեր ու գյուղացիներ, կառավարական պաշտոնյաներ, Էջմիածնի միաբանության վարդապետներ, եպիսկոպոսներ, գյուղերի քահանայական դասը:դասը։ Թաղման հոծ թափորը հերոսի մարմինը հողին է հանձնել Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցու ձախակողմյան պատի տակ:տակ։ Սկզբնապես գերեզմանին դրվել է փոքր տուֆ քարից խաչքար-տապանաքար, որի վրա փորագրված են եղել միայն «Խենթ» և դրա տակ «Վարդան» բառերը:բառերը։ Հետագայում Ամենայն Հայոց [[Վազգեն Ա Բուխարեստցի]] կաթողիկոսի հրամանով խաչքար-տապանաքարի առջև տեղադրվել է բազալտից սալաձև տապանաքար, որի վրա փորագրված է.«Խենթ, Սամսոն Տեր-Պողոսյան, 1846-1911, Վարդան» (այստեղ ծննդյան թվականը սխալ է, 1875 թվականը ճշտվել է ըստ գյուղի եկեղեցու ծխամատյանի):։ Կենսագրական տեղեկություններից ներքև քանդակված են իրար խաչված զույգ դաշույններ:դաշույններ։ Հայրենի Արագյուղի գերեզմանոցի սկզբնամասում [[1974]] թվականին տեղադրվել է Սամսոն Տեր-Պողոսյանի Խենթի կիսանդրին:կիսանդրին։ Կիսանդրու հեղինակն է ծնունդով նույնպես Արագյուղցի, քանդակագործ [[Հովսեփ Մարգարյան]]ը:ը։
== Պարգևներ ==
Պարգևատրել է Սուրբ Գեորգիի չորս խաչով, Սուրբ Աննայի շքանշանով և մեդալներով:մեդալներով։
== Գրականություն ==
* [[Րաֆֆի]], Խենթը (առաջին հրատարակություն):։ [[Շուշի]], [[1881]] թ., 400 էջ:էջ։ Առանձին, այլ վեպերի հետ ունեցել է հայերեն 15, ռուսերեն՝ 7, վրացերեն՝ 2, մոլդավերեն՝ 1, այլ օտար լեզուներով՝ 6 հրատարակություն:հրատարակություն։
* [[Տիգրան Պետրոսյանց|Տիգրան Հայազն]], Խենթերը:Խենթերը։ Երևան, [[2009]] թ., էջ 26-28:28։
{{Օրվա հոդված նախագծի մասնակից}}
|