«Սոս Սարգսյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 33.
 
== Կենսագրություն ==
Ծնվել է 1929 թվականի հոկտեմբերի 24-ին Ստեփանավան քաղաքում։ 1948 թ. տեղափոխվել է Երևան և աշխատել [[Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն]]ում՝ որպես դերասան։ 1954 թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը։ 1954-1991 թթ. եղել է Երևանի [[Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն]]ի դերասան։ 1991 թ. հիմնադրել է [[Համազգային թատրոն]]ը։ 1991 թ. նա թեկնածու է եղել նորանկախ Հայաստանի Հանրապետութեան նախագահութեան համար, Հայ Յեղափոխական Դաշնակցութեան կուսակցութեան՝ թեկնածուն: 1997-2006 թթ. [[Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ]]Ի ռեկտորն է, 2006-ից՝ ինստիտուտի կառավարման խորհրդի նախագահը։ 2009 թ. ընտրվել է ՀՀ Հանրային խորհրդի անդամ։
 
Նկարահանվել է քառասունից ավելի գեղարվեստական ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Նվագախմբի տղաները»‚ «Եռանկյունի»‚ «Մենք ենք, մեր սարերը», «Նահապետ»‚ «Խաթաբալա», «Ձորի Միրո», «Սոլյարիս», Հայաստանում և ԽՍՀՄ մյուս տարածքում նկարահանված բազմաթիվ այլ ֆիլմերում։ Ռուսաստանցի բեմադրիչների նկարահանված ֆիլմերում առավել հայտնի են իր խաղացած ''Գիբարյանի'' (Տարկովսկու «Սոլյարիս»), ''թափառիկ արտիստի'' (Վ.Բորտկոյի «Առանց ընտանիքի»), ''Ֆեոֆան Պրոկոպովիչի'' ([[Ալեքսանդր Պուշկին|Ա.Պուշկինի]] «Միխայլո Լոմոնոսով») դերերը։