«Այզեկ Ազիմով»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ oգտվելով ԱՎԲ
նյութերի ավելացում
Տող 8.
 
Ազիմովը գրել է նաև [[մաթեմատիկա]]յի, [[ֆիզիկա]]յի, [[քիմիա]]յի, [[ֆիզիոլոգիա]]յի մասին գրքեր։ Հեղինակ է շուրջ 500 գրքի։
 
== Կենսագրություն ==
Ազիմովը ծնվել է [[1920]] թվականի [[հունվարի 2]]-ին [[ՌԽՖՍՀ]] Մոգիլյովի նահանգի Կլիմովիչսկի ուեզդի [[Պետրովիչի (գյուղ, Շումյաչինսկի շրջան)|Պետրովիչի]] բնակավայրում (1929 թվականից՝ Սմոլենսկի նահանգի Շումյաչսկի շրջան)՝ հրեայի ընտանիքում։ Ծնողները՝ Աննա Ռախիլ Բերմանը<ref>[http://byrnefamily.net/e107_plugins/tngIL/getperson.php?personID=I19&tree=ByrneAsimov Генеалогия семей Берман и Азимов]</ref><ref>[http://www.rusamny.com/359/t03(359).htm Добрый доктор Азимов]</ref> (1895-1973) և Յուդա Ազիմովը (1896-1969), մասնագիտությամբ ջրաղացպաններ էին։ Նրան անվանակոչել են մորական կողմի պապի՝ Իսահակ Բերմանի պատվին (1850-1901)։ Հակառակ Այզեկ Ազիմովի այն պնդման, թե ընտանեկան իր նախնական ազգանունը եղել է «Օզիմով», իսկ ԽՍՀՄ-ում մնացած բոլոր բարեկամները կրում են «Ազիմով» ազգանունը<ref>[http://byrnefamily.net/e107_plugins/tngIL/getperson.php?personID=I8&tree=ByrneAsimov Генеалогическое древо семьи Азимовых]{{ref-en}}</ref>։
 
Մանուկ հասակից Ազիմովը խոսում էր [[եբրայերեն]] և [[անգլերեն]]<ref name="enc nyc">{{ռուսերեն գիրք|автор=James E. Mooney, Anne Epstein|часть=Asimov, Isaac|ответственный=Kenneth T. Jackson, Lisa Keller, Nancy Flood|заглавие=The Encyclopedia of New York City|издание=2|издательство=Yale University Press|год=2010|pages=69-70|allpages=1584|isbn=0300182570}}</ref>։ Վաղ տարիներին հիմնականում կարդում էր [[Շոլոմ-Ալեյխեմ]]ի պատմվածքները։ 1923 թվականին նրան տարան [[ԱՄՆ]] (ինչպես ինքն էր ասում՝ «ճամպրուկի մեջ»), որտեղ բնակություն հաստատեցին Բրուկլինում<ref name="enc nyc" /> և մի քանի տարի անց բացեցին հրուշակեղենի խանութ։
 
5 տարեկան հասակում Այզեկ Ազիմովը սկսեց հաճախել Բրուկլինի [[Բեդֆորդ-Ստայվեսանտ]] շրջանի դպրոցը<ref name="enc nyc" /> (Նա պետք է դպրոց գնար 6 տարեկանում, սակայն մայրը փոխեց ծննդյան թիվը՝ 1919 թվականի սեպտեմբերի 7՝ որպեսզի որդին մի տարի շուտ դպրոց գնա)։ 1935 թվականին ավարտելով 10-րդ դասարանը՝ 15-ամյա Ազիմովն ընդունվեց Սեթ Լոու Ջունիոր քոլեջ, սակայն մեկ տարի անց քոլեջը փակվեց։ Ազիմովն ընդունվեց [[Նյու Յորք]]ի [[Կոլումբիայի համալսարան]]ի քիմիական ֆակուլտետ, որտեղ 1939 թվականին ստացավ քիմիայի բակալավրի աստիճան, իսկ 1941 թվականին՝ մագիստրոսի և ընդունվեց ասպիրանտուրա։ Սակայն 1942 թվականին ուղևորվեց [[Ֆիլադելֆիա]], որպեսզի աշխատի Ֆիլադելֆիայի բանակի նավաշինարանում որպես քիմիկոս։ Այնտեղ նրա հետ էր աշխատում նաև մեկ այլ գրող-ֆանտաստ՝ [[Ռոբերտ Հայնլայն]]ը։
 
1942 թվականի փետրվարին՝ Սուրբ Վալենտինի օրը, Ազիմովը «կույր ժամադրության» ժամանակ հանդիպեց Գերտրուդ Բլյուգերմանին։ Հուլիսի 26-ին նրանք ամուսնացան։ Այս ամուսնությունից ծնվեց նրանց որդին՝ Դևիդը (1951) և դուստրը՝ Ռոբին Ջոանը (1955)։
 
1945 թվականի հոկտեմբերից 1946 թվականի հուլիսը Ազիմովը ծառայում էր բանակում։ Այնուհետև վերադարձավ Նյու Յորք և շարունակեց ուսումը։ 1948 թվականին ավարտեց ասպիրանտուրան՝ ստանալով կենսաքիմիական գիտությունների թեկնածուի աստիճան և ընդունվեց դոկտորատուրա՝ որպես կենսաքիմիկոս։ 1949 թվականին սկսեց դասավանդել [[Բոստոնի համալսարան]]ի բժշկական ֆակուլտետում, որտեղ 1951 թվականի դեկտեմբերին դարձավ պրոֆեսորի օգնական, իսկ 1955 թվականին դոցենտ։ 1958 թվականին համալսարանը դադարեց նրան աշխատավարձ վճարել, սակայն ձևականորեն թողեց նախկին պաշտոնում։ Այդ ժամանակ Ազիմովը որպես գրող ավելի շատ գումար էր վաստակում։ 1979 թվականին նա ստացավ պրոֆեսորի կոչում։
 
1960-ական թվականներին Ազիմովը հետաքննության տակ էր գտնվում [[Հետաքննությունների դաշնային բյուրո]]յի կողմից՝ կոմունիստների հետ հնարավոր կապ ունենալու կասկածով։ Պատճառը Ազիմովի՝ Ռուսաստանի մասին ունեցած հարգալից կարծիքն էր՝ որպես առաջին երկիր, որ կառուցեց ատոմային էլեկտրակայան։ Մեղադրանքը վերջնականապես հանվեց գրողից 1967 թվականին<ref name="inv">{{cite web|url=http://www.theverge.com/2013/11/8/5079712/isaac-asimov-investigated-by-the-fbi-for-communist-ties|title=Isaac Asimov was investigated by the FBI for potential Communist ties|publisher=// The Verge |author=McCormick R. |datepublished=8 ноября 2013 года |accessdate=18 ноября 2013 года}}</ref>։
 
1970 թվականին Ազիմովը բաժանվեց կնոջից և գրեթե միևնույն ժամանակ սկսեց ապրել [[Ջանեթ Ազիմով|Ջանեթ Օփալ Ջեփսոնի]] հետ, ում հետ ծանոթացել էր 1959 թվականի մայիսի 1-ին խնջույքի ժամանակ։ (Մինչ այդ նրանք հանդիիպել էին 1956 թվականին, երբ Այզեկը նրան ինքնագիր էր տվել։ Ազիմովը չէր հիշում այդ հանդիպումը, իսկ Ջեփսոնին այդ ժամանակ Ազիմովն անդուր մարդու տպավորություն էր թողել)։ Ամուսնալուծությունն օրինականացվեց 1973 թվականի նոյեմբերի 16-ին, իսկ նոյեմբերի 30-ին Ազիմովն ու Ջեփսոնն ամուսնացան։ Այս ամուսնությունից երեխաներ չծնվեցին։
 
Այզեկ Ազիմովը մահացել է 1992 թվականի ապրիլի 6-ին [[ՄԻԱՎ]] վարակի առկայության պայմաններում (որը հանգեցրել էր [[ՁԻԱՀ]]-ի) զարգացած [[սրտային անբավարարություն|սրտային]] և [[երիկամային անբավարարություն]]ից, որով վարակվել էր 1983 թվականին [[պսակաձև անոթների շունտավորում|սրտի վիրահատության]] ժամանակ։ Այն մասին, որ Ազիմովը տառապում էր ՄԻԱՎ-ով, հայտնի դարձավ միայն 10 տարի անց՝ Ջանեթ Օփալ Ջեփսոնի գրած կենսագրականից<ref>
{{cite web
| url = http://www.locusmag.com/2002/Issue04/Letter.html
| title = Locus Online: Letter from Janet Asimov
| date = 2002-04-04
| lang = en
| accessdate = 2015-03-29
}}</ref>։ Կտակի համաձայն մարմինը դիակիզվել էր, իսկ մոխիրը ցրվել էր։
 
== Ծանոթագրություններ ==
Տող 15 ⟶ 39՝
{{վիքիքաղվածք|Իսահակ Ազիմով}}
* [http://grapaharan.org/index.php?title=Այզեկ_Ազիմով Այզեկ Ազիմովը գրապահարանում]
* [http://www.asimovonline.com/ Isaac Asimov Home Page] {{ref-en}} 
* [http://www.asimovs.com/ "Asimov’s Science Fiction" ամսագրի պաշտոնական կայք] {{ref-en}}
* [http://fantlab.ru/autor6 Лаборатория Фантастики. Айзек Азимов]
* [http://www.jewish-library.ru/azimov/ Азимов Айзек Еврейская электронная библиотека]
 
{{DEFAULTSORT:Ազիմով, Իսահակ}}