«Հակաօդային պաշտպանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 8.
* [[նավատորմ|նավատորմի ՀՕՊ]]
 
Երկրի ՀՕՊ ԱՍՀՄ-ում համապետական միջոցառումների և ՀՕՊ-ի զորքերի մարտական գործողությունների համախումբ է, որն ապահովում է բնակչության, կարևորագույն շրջանների, վարչական-քաղաքական և արդյունաբերական-տնտեսական կենտրոնների, կարևոր ռազմատնտեսական օբյեկտների և զինված ուժերի խմբավորումների պաշտպանությունը հակառակորդի օդային ուժերի հարձակումից: Իրագործում են երկրի ՀՕՊ-ի զորքերը՝ համագործակցելով այլ զորատեսակների և [[Վարշավայի պայմանագիր (1955)|Վարշավայի պայմանագրի]] մասկակից երկրների ՀՕՊ-ի զորքերի հետ: [[ԱՄՆ]]-ում և մյուս խոշոր երկրներում երկրի ՀՕՊ-ի գործը կատարում են [[ռազմաօդային ուժեր]]ը:
 
Զորքի ՀՕՊ հակառակորդի օդային հարձակումները կասեցնելու մարտական գործողությունների, ինչպես նաև [[Հետախուզություն|հետախուզելու]], զորքին տեղեկացնելու, տարակենտրոնացնելու, քողարկելու և պատսպարելու միջոցառումների համախումբ է, որն իրագործում են ցամաքային ՀՕՊ-ի զորքերը՝ համագործակցելով երկրի ՀՕՊ-ի զորքերի հետ:
 
Նավատորմի ՀՕՊ իրագործում են ՀՕՊ-ի նավային միջոցները՝ համագործակցելով երկրի ՀՕՊ-ի զորքերի հետ: ՀՕՊ-ի զարգացումը, պայքարի միջոցներն ու հնարավորությունները ուղղակիորեն կախված են թշնամու թռչող ապարատների զարգացման մակարդակից:
 
== ՀՕՊ-ի կազմավորումը Հայաստանում ==
Հակաօդային պաշտպանությունը [[Հայաստան]]ում կազմավորվել է անկախության ձեռքբերումից հետո: [[1992]] թվականի [[սեպտեմբերի 14]]-ին ՀՀ պաշտպանության նախարարը հրաման է ստորագրել ՀՕՊ վարչություն ստեղծելու մասին: Վարչության ստեղծումից հետո այն սկսեց համալրվել [[սպա|սպայական]]յական և [[ենթասպա|ենթասպայական]]յական կազմով: Բացի այդ իրականացվեց նաև նախկին հակաօդային պաշտպանության զորքերում ծառայած պահեստայինների [[զորակոչ]]ը, որի ժամանակ զորակոցվեց 400 սպա և ենթասպա<ref>[http://www.mil.am/hy/50/318/115/141/p/about ՀՀ Պաշտպանության նախարարության պաշտոնական կայք/Հակաօդային պաշտպանության զորքերի վարչություն]</ref>:
 
== ՀՕՊ-ը Առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմների ժամանակ ==
[[Գերմանիայի կայսերական ռազմաօդային ուժեր]]ի [[Անգլիա]]յի վրա հարձակման սկզբին ամբողջ երկրում առկա էր ընդամենը 33 հակաօդային զինատեսակ:
 
[[Առաջին համաշխարհային պատերազմ|Առաջին]] և [[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ներում ՀՕՊ զորքի և նավատորմի մարտական գործողություններն ապահովող միջոցներից էր և մինչև 50-ական թվականների կեսերը հակաինքնաթիռային պաշտպանության բնույթ էր կրում: Այնուհետև սկսվեց ՀՕՊ-ի զարգացման նոր փուլ՝ երբ մի շարք երկրների բանակներ սկսեցին զինվել [[միջուկային զենք]]ով, [[Բալիստիկ հրթիռ|բալիստիկ]] և [[թևավոր հրթիռ]]ներով, [[ռեակտիվ ավիացիա]]յով, [[Ռադիոէլեկտրոնիկա|ռադիոէլեկտրոնային տեխնիկա]]յով: Դրա հետ կապված անսահմանափակ մեծացան ռազմական ուժերի՝ միջուկային և սովորական զենքով հանկարծակի օդային հարված հասցնելու հնարավորությունները: Ուստի, ՀՕՊ-ի դերն ու նշանակությունը կտրուկ մեծացավ: Սկսվեց ՀՕՊ-ի կազմակերպման և վարման նոր միջոցների, ձևերի ու եղանակների մշակումը: Հակաինքնաթիռային պաշտպանության հիմնական միջոցներն են [[զենիթային հրթիռային համալիր]]ները, [[զենիթային հրետանի]]ն, [[կործանիչ ավիացիա]]ն, ռադիոէլեկտրոնային պաշտպանության և ռադիոտեխնիկական միջոցները, որոնք կարող են կասեցնել [[ինքնաթիռ]]ների, [[Անօդաչու թռչող սարք|անօդաչու ապարատ]]ների, թևավոր հրթիռների և այլ թռչող ապարատների հարձակումները:
 
[[Հակահրթիռային պաշտպանություն|Հակահրթիռային պաշտպանության]] հիմնական միջոցներն են որսացող–ոչնչացնող հրթիռները, [[ռադիոլոկացիոն կայան]]ներն ու ռադիոէլեկտրոնային պաշտպանության միջոցները, որոնց նպատակն է հակառակորդի բալիստիկ հրթիռներն իրենց թռիչքի հետագծի վրա որսալն ու ոչնչացնելը և դրանց նշանառությունը ճշգրտող համակարգերին ու միջոցներին ռադիոտեխնիկապես խանգարելը:
Տող 36.
 
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Ռազմարվեստ]]