«Էտրուսկներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 4.
Էտրուսկների ծագումը
 
Մ.թ.ա. VII դարում Էտրուրիայում բնակվող ազգերի մոտ ծագեց գիրը: Էտրուսկների ծագման տեսության մասին ցանկացած ճշգրիտ վկայություններ գոյություն չունեն: Առավել տարածված են երկու տարբերակներ`էտրութկներըն ծագումով [[Իտալիա]]յից են (հերքված է հնէաբանական հետազոտությունների կողմից), այդ ժողովուրդը ձևավորվել է գաղթերի երեք ալիքներից` Հարավային Միջերկրածովից (Անատոլիա). [[Ալպեր]]ից (Ռեցիա), Հյուսիս-Կասպյան տափաստաններից (Սկիֆիա):
 
 
== Անդրեածին տարբերակի հիմնավորումը ==
Տող 12 ⟶ 11՝
== Միգրացիոն տարբերակի հիմնավորումը ==
Երկրորդ տեսության օգտին են խոսում [[Հերոդոտոս]]ի աշխատությունները, որոնք առաջացել են մ.թ.ա. V դարում: Ինչպես փաստում էր Հերոդոտոսը` էտրուսկները Լիդիայի գաղթականներ են, [[Փոքր Ասիա]]յի շրջանից, տիրեններ կամ տիրսեններ, որոնք ստիպված են եղել լքել հայրենիքը սարսփելի անբերքատվության և սովի պատճառով: Հերոդոտոսի կարծիքով դա տեղի է ունեցել գրեթե Տրոյական պատերազմին համընթաց: Լեսբոս կղզուց Հելլանիկոսը փաստում էր պելասգների մասին ավանդությունը, որոնք ժամանել են Իտալիա և սկսել կոչվել տիրեններ: Հենց այդ ժամանակ է փլուզվել միկենյան քաղաքակրթությունը և ընկել խեթերի թագավորությունը, այսինքն պետք է թվագրել տիրենների ծագումը սկսած մ.թ.ա. XIII դարից, կամ ավելի ուշ ժամանակահատվածում: Հնարավոր է` այդ ավանդության հետ է կապված տրոյական հերոս Էնեի` դեպի արևմուտք փախուստի և հռոմեական պետության հիմնադրման մասին առասպելը, որը մեծ կարևորություն ուներ էտրուսկների համար: Հերոդոտոսի վարկածը հաստատում են գենետիկ վերլուծության տվյալները, որոնք հաստատում են էտրուսկների ազգակցությունը Թուրքիայի բնակիչների հետ:
Մինչև XX դարի կեսերը «լիդիական տարբերակը» ենթարկվել է խիստ քննադատության, հատկապես լիդիական գրվածքների վերծանումից հետո. նրանց լեզուն ոչ մի կապ չուներ էտրուսկների հետ: Սակայն գոյություն ունի մի տարբերակ, ըստ որի էտրուսկներին պետք է նույնացնել ոչ թե լիդիացիների հետ, այլ ավելի հին, Փոքր Ասիայի արևմուտքի մինչհնդեվրոպական բնկակչության, որոնք հայտնի են «պրոտոլուվիացիներ» անվամբ:Այդ վաղ ժամանակաշրջանի էտրուսկների հետ Ա. Էրմանը նույնացնում էր լեգենդար տուրշա ցեղին, որն ապրել է արևելյան Միջերկրածովում և կատարել զավթողական հարձակումներ Եգիպտեսի ուղղությամբ (մ.թ.ա. XIII—VII դարերում):
 
Տիտ Լիվիյը առաջարկում է մերձալպյան ցեղերից էտրուսկների հյուսիսային ծագման կիսալեգենդար տարբերակը:Գաղթող հյուսիսային ցեղերի՝ Պրոտովիլլանովա մշակույթի կրողների ներխուժումը Ապենինյան թերակղզի ընդունվում է մասնագետների մեծամասնության կողմից:Տվյալ վարկածի շրջանակներում էտրուսկ-ռասենները արյունակցական կապ են ունեցել ալպիական ռետերի հետ, և այդ դեպքում թույլատրելի է նրանց դիտարկել որպես տեղաբնիկներ, Կենտրոնակն Եվրոպայի մինչհնդեվրոպական բնակչություն, որը տարբեր ժամանակաշրջաններում իր մեջ է ներառել նախկին մշակութային և էթնիկ տարրեր Սարդինիայից, և, հնարավոր է, Փոքր Ասիայից:
Ա. Ի. Նեմիրովսկու կարծիքով՝ էտրուսկենրի՝ Փոքր Ասիայից դեպի Իտալիա գաղթի միջժամանակային կետ կարելի է համարել Սարդինիան, որտեղ մ.թ.ա. XV դարից գոյություն է ունեցել էտրուսկներին խիստ նման, բայց անգիր՝ նուրագների շինարարների մշակույթը:
 
== Կոմպլեքսային տարբերակի հիմնավորումը ==