«Ֆլորենս Զիգֆելդ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Անձ}} '''Ֆլորենս Զիգֆելդ''', կամ '''Ֆլո Զիգֆելդ''' ({{lang-en|Florenz Ziegfeld}}, 21 մարտի 1869 — 22 հու...»:
 
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 5.
Ֆլորենս Զիգֆելդը ծնվել է [[Չիկագո]]յում [[1869]] թվականի [[մարտի 21]]-ին: Զիգֆելդի առաջին հայտնությունը զվարճանքների աշխարհում կայացել է [[1893]] թվականին Չիկագոյի Համաշխարհային ցուցադրության ժամանակ, որտեղ նա հանրահայտ [[Յուջին Սենդոու]]ի գործակալն էր: Առաջին հաջողությունն ունեցել է [[1907]] թվականին, երբ սկսվել է «Զիգֆելդի խենթությունները» շոուն, որի ցուցադրումը տևել է մինչև 1931 թվականը: Իր շոուն հիմնվել է գեղեցկություների ելույթների վրա, որոնք պարում էին և հանդես գալիս երաժշտական համարներով: Տարբեր ժամանակներում Զիգֆելդի հետ համագործակցել են այնպիսի երգահաններ, ինչպիսիք են [[Իրվինգ Բեռլին]]ը, [[Ջորջ Գերշվին]]ը և Ջորջ Քերնը:
 
Զիգֆելդի շոուի առաջին աստղը եղել է Աննա Հելդը: Բացի մասնագիտական համագործակցությունից՝ նրանց կապում էին նաև սիրային հարաբերությունները, որոնք սկսվել ին [[1897]] թվականին և շարունակվել մինչև 1913 թվականը: 1914 թվականին Ֆլորենսն ամուսնացել է դերասանուհի Բիլի Բյորկի հետ, որը 1916 թվականին նրան դուստր է պարգևել՝ Պատրիշային:
 
Շուտով նա $2,5 միլիոնով կառուցել է Զիգֆելդի թատրոնը Վեցերորդ ավենյուի վրա: Թատրոնի բացումը կայացել է [[1927]] թվականի փետրվարին «Ռիո Ռիտա» հիթից, որը հեռարձակվում էր մինչև 1928 թվականի ապրիլը: Տարբեր ժամանակներում Զիգֆելդի շոուին մասնակցել են բազում երգչուհիներ, որոնց կարիերան հենց այդ շոուից է սկսվել: Նրանց թվում են Ֆանի Բրայսը, Ջոան Բլոնդելը, Իվ Արդենը, Լուիզա Բրուքսը, Բեսի Լավը, Փոլեթ Գոդարը, Բարբարա Սթենվիկը և այլք:
 
1932 թվականին իր «Զիգֆելդի խենթություններ» շոուն սկսել է հեռարձակվել [[ռադիո]]յով: Նույն թվականին Ֆլորենսը իր ողջ գումարը կորցրեց [[Մեծ ճգնաժամ|Մեծ ճգնաժամի]]ի ժամանակ և շուտով՝ հուլիսի 22-ին, մահացավ [[Թոքամզիթոքամզի բորբոքում|թոքամզի բորբոքումի]]ցից 63 տարեկան հասակում: Իր մահից երկու տարի անց մեծ էկրաններին հայտնվեց կիսակենսագրական «[[Մեծն Զիգֆիլդը|Մեծն Զիգֆելդը]]» ֆիլմը, իսկ 1946 թվականին՝ «Զիգֆելդի խենթություններ» ֆիլմը, որ պատմում էր իր շոուի մասին: Զիգֆելդի կերպարը հայտնվել է նաև Ֆանի Բրայսի մասին պատմող «Ծիծաղելի աղջիկ» ֆիլմում:
 
== Արտաքին հղումներ ==