«Հունաստանի ազգային օպերա»–ի խմբագրումների տարբերություն

չ
մանր-մունր oգտվելով ԱՎԲ
չ (մանր-մունր oգտվելով ԱՎԲ)
[[1880]]-ականների ավարտին առաջին հունական օպերան ներկայացվեց Աթենքի հին Բուկուրա թատրոնում: 1888-1890 թվականներին հունական օպերան [[Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ|ՄոցարտԻ]], [[Գաետանո Դոնիցետի|Դոնիցետիի]] օպերաներով գաստրոլներով հանդես էր գալիս աշխարհի այն շրջաններում, որտեղ ապրում էին բազմաթիվ հունական խմբեր, մասնավորապես Եգիպտոսում, Թուրքիայիում և Ռումինիայում:
 
1924 թվականին [[Ամերիկայի Միացյալ Նահանգներ|ԱՄՆ]]-ում գաստրոլներից և Հունաստանում ու արտերկրում վերջնականապես որպես նշանավոր մշակութային կազմակերպություն հաստատվելուց հետո, [[Հունաստանի կառավարություն]]ը սկսեց սատարել թատրոնին: Արդեն 1939 թվականին պաշտոնապես հիմնվեց Հունաստանի ազգային օպերան [[Կոստիս Բեստիաս]]ի ղեկավարությամբ, իսկ 1944 թվականից օպերան գործում էր որպես ինքնավար կազմակերպություն իր այսօրվա տեսքով:
 
1982-1986 թվականների ընթացքում Ազգային օպերայի տնօրենների խորհրդի անդամ էր նշանավոր նորհունական արձակագիր [[Մենիս Կումանտարեաս]]ը<ref>[http://www.dedalus.gr/gr/author.asp?id=118 ΤΡΑΙΝΟ (Συγγραφείς - Μέλη)<!-- Bot generated title -->]</ref>:
== Երգչախումբ և բալետ ==
 
Հունական ազգային օպերայի երգչախումբը գոյություն ունի [[1939]] թվականից և կազմված է մասնագիտացված երգիչներից: Օպերայի հիմնական ռեպերտուարում ընդգրկվում են նաև հույն կոմպոզիտորների [[Օպերետ|օպերետներօպերետ]]ներ, [[Օրատորիա|օրատորիաներօրատորիա]]ներ և հոգևոր երաժշտական գործեր:
 
Ի լրացում ստանդարտ դասական և ռոմանտիկ ռեպերտուարին, որպես Հունասկան ազգային օպերայի այցեքարտ է համարվում ժամանակակից հունական պարը: Կառավարության հովանու ներքո այսօր բալետային տաթերախումբն ունի իր սեփական փորձերի ստուդիան: Բալետի զարգացման գործում հատկապես կարևոր ներդնում ունի [[Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն|ԽՍՀՄ]] պարուսույց, [[Տատյանա Մամակի]]ն:
== Ժամանակակից շրջան ==
 
Ազգային օպերան կրում է լայնածավալ միջոցառումների պատասխանատվություն` սկսած օպերային, բալետային ներկայացումներից, սիմֆոնիկ համերգներից և հատուկ երեխաների համար օպերային ու բալետային բեմականացումներից: Թատրոնը կազմակերպում է երաժշտության ազգային արխիվը, երաժշտական գրադարանները և Հունաստանի ազգային օպերայի սեփական թանգարանը, ցուցադրում է կոստյումներ, պարտիտուրաներ և թատրոնի ներկայացումների այլ պարագաներ: Թատերախումբը գաստրոլներ են տալիս ինչպես Հունաստանում, այնպես էլ արտերկրում:
 
Հունական ազգային օպերան իր բեմադրությունները ներկայացնում է երեք բեմերում.