«Պոլեսիեի դաշտավայր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
միացնել
Տող 1.
{{միացնել|Պոլեսյան ցածրավայր}}
'''Պոլեսիեի դաշտավայր''', Պոլեսիե (< ռուս, полесье — անտառաստան, անտառուտ), դաշտավայր ԽՍՀՄ-ում, [[Արևելա֊Եվրոպա]]կան հարթավայրի արևմտյան մասում՝ Բելոռուսական ՍՍՀ հարավում, [[Ուկրաինա]]կան ԽՍՀ հյուսիսում և մասամբ՝ ՌՍՖՍՀ-ում, Պրիպյատ, Դնեպր և Դեսնա գետերի ավազաններում։tՏարածությունը 270 հզ․ կմ2 է։ Տափարակ, տեղ-տեղ բլրավոր, մինչև 250 մ բարձրությամբ հարթավայր է։ Կազմված է չորրորդականի սառցադաշտային և ալյուվիալ նստվածքներից։ Կան շատ լճեր ու դանդաղահոս գետեր, օգտակար հանածոներից՝ նավթ, գորշ ածուխ, կալիումական աղ, տորֆ, շինանյութեր։ Կլիման բարեխառն է։ [[Հունվար]]ի միջին ջերմաստիճանը —4°Շ-ից մինչև-8°С է, հուլիսինը՝ 17—19°С։ Տարեկան տեղումները՝ 550—600 մմ են։ Գերակշռում են տորֆաճահճային, ճմապոդզոլային և մարգագետնային հողերը։ Տարածության 1/3-ը անտառապատ է, մոտ 1/4-ը մարգագետիններ են։ Կան ճահճապատ տարածություններ։ Աշխատանքներ են կատարվում մելիորացիայի ուղղությամբ։ Յուրացված հողերում մշակում են հացահատիկ, վուշ, կանեփ, կարտոֆիլ, բանջարեղեն, կերային կուլտուրաներ։