«Նյարդաբանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 1.
== Նյարդաբանություն ==
Նյարդաբանություն, նևրոլոգիա, (նեյրո ․․․ և ․․․ լոգիա), բժշկա–կենսաբանական [[գիտություն]], ուսումնասիրում է [[նյարդ]]ային [[համակարգ]]ի [[կառուցվածք]]ն ու [[ֆունկցիա]]ն (բնականոն և [[ախտաբան]]ական վիճակներում), օրինաչափությունները [[ֆիլոգենեզ]]ում և [[օնտոգենեզ]]ում: Նյարդաբանությունը որպես գիտություն ձևավորվել է 19-րդ դ․: Նյարդաբանության տեսական հիմքը կազմում են [[մորֆոլոգիա]]կան գիտությունները՝ [[անատոմիա]]ն, [[հյուսվածաբանություն]]ը, [[սաղմնաբանություն]]ը և [[նյարդաֆիզիոլոգիա]]ն: Նյարդային հիվանդություններն ուսումնասիրում է կլինիկական նյարդաբանությունը, որը [[ԽՍՀՄ]]–ում կոչվում էր նյարդախտաբանություն։
 
Տող 10 ⟶ 9՝
[[ՀԽՍՀ]]–ում նյարդաբանությունը սկսել է զարգանալ սովետական կարգերի հաստատումից հետո։ Առաջին նյարդաբանական կաբինետն ստեղծվել է [[Երևան]]ի քաղաքային [[պոլիկլինիկա]]յում, 1921 թ.-ին։ Այնուհետև՝ [[1926]] թ.-ին, Երևանի [[համալսարան]]ի բժշկական ֆակուլտետում կազմակերպվել է նյարդախտաբանության և հոգեբուժության [[ամբիոն]]ը, [[պրոֆեսոր]] [[Ա. Արզումանյան]]ի գլխավորությամբ։ ՀԽՍՀ–ում նյարդաբանության հարցերով զբաղվել են Երևանի բժշկական ինստիտուտի նյարդային [[հիվանդություն]]ների ամբիոնում և Երևանի [[բժիշկ]]ների կատարելագործման ինստիտուտի նյարդաբանության և [[նյարդավիրաբուժ]]ության ամբիոններում։ Նյարդաբանական բաժանմունքներ կային [[Լենինական]]ում, [[Կիրովական]]ում, [[Գորիս]]ում, [[Էջմիածին|Էջմիածնում]] և այլն։ [[Հայ]] [[նյարդաբան]]ներն ուսումնասիրել են նյարդային համակարգի [[ախտահարում]]ները [[նյարդաինֆեկցիա]]ների, մասնավորապես [[մալարիա]]յի, վնասվածքների ժամանակ։ Հետազոտվել են գլխուղեղի անոթային հիվանդությունները, դրանց պատճառագիտությունը, ախտածնությունը և կլինիկան, գլխուղեղի խորանիստ [[գոյացություն]]ների ախտահարման պատճառները և դրանց նշանակությունը նյարդային մի շարք հիվանդությունների զարգացման գործում։ Զգալի աշխատանքներ են կատարվել սոմատանյարդաբանության բնագավառում. հատկապես ուսումնասիրվել են պարբերական հիվանդության նյարդաբանական և նյարդաակնաբանական հարադրությունները, որով հնարավոր է դարձել բացահայտել գլխուղեղի [[հիպոթալամո–մեգէնցեֆալ]] գոյացությունների դերը նշված հիվանդության զարգացման ընթացքում։
<ref>Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8, Երևան, 1982</ref>
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}