«Ցեղակրոնություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մաքրվեց, փոխարինվեց: ։ → : (275) oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 5.
«Ցեղակրոնություն» եզրի, ինչպես նաև գաղափարախոսության հեղինակն է [[Գարեգին Նժդեհ]]ը: «Ցեղ» և «կրոն» գոյականների միացումով է կազմվել «ցեղ-ա-կրոն» բառը և նրա ընտրությունը: Նժդեհի համար ''«ցեղ»'' հասկացողությունը [[Մարդաբանություն|մարդաբանության]] կողմից տված սահմանումից ավելի լայն է<ref>Ըստ [[Մուշեղ Լալայան]]ի, տուրք տալով «ցեղ» հասկացողության մարքսիստական բնորոշումներին, շատերը հասկանում են մի ինչ-որ նախնադարյան վիճակ, ինչ-որ միջանկյալ բան նախամարդու և ժամանակակից մարդու միջև: Նման մոլորանքը, ըստ Լալայանի, արդյունք է հին գաղափարախոսության՝ դեռևս գոյություն ունեցող ազդեցության, ինչպես նաև՝ ազգային անլիարժեքության: Օրինակ, երբ ասում են «ցեղասպանություն», բոլորը դրա տակ, բնականորեն, հասկանում են որոշ էթնոտեսակի ոչնչացում, իսկ երբ ասում են «ցեղակրոնություն», այդ եզրի բուն իմաստը չհասկացող մարդիկ աղմուկ են բարձրացնում այդ բառի շուրջ: Պատճառը, ըստ Լալայանի, հոգեբանորեն հասկանալի է. «ցեղասպանությունը» կրավորականություն է մեզ համար, իսկ «ցեղակրոնությունը»՝ ներգործականություն: Բացի այդ, «ցեղակրոն» բառից կառչողները պնդում էին, թե այն գիտական չէ: Այնինչ, հայերենում երկու գոյականների միացումով նոր բառերի կազմումը չի հակասում հայոց լեզվի բառակազմական կանոններին և նորություն չէ. օրինակ՝ մարգագետին, դաշտավայր, գյուղաքաղաք, լեռնադաշտ և այլն:
 
''(Տե՛ս՝ {{Գիրք:Լալայան:Ցեղակրոն և Տարոնական շարժումներն|41-42}})''</ref>: Առհասարակ, ըստ Նժդեհի, «դժվար է այն սահմանել գիտական լեզվով. այստեղ միայն հարաբերական գիտականության մասին խոսք կարող է լինել»<ref name="Խռովք32">«Խռովք», թիվ 1, էջ 32</ref>: Նժդեհին «բավարար չեն հին եզրերը», քանզի նրանցով չի կարելի ընդգրկել ցեղի ողջ խորությունը: Ըստ նրա ընդհանրացումների՝ «ցեղն ավելի՛ հոգի է, քան՝ կավը» (այսինքն՝ նյութը)<ref name="Խռովք32" />: Ըստ Նժդեհի, ցեղը նախաստեղծ է և գոյություն ունի արարչագործության սկզբից<ref name="Հայրենիք6713">«Հայրենիք» օրաթերթ, Բոստոն, 1934 թ., թիվ 6713. {{քաղվածքի սկիզբ}}«Ցեղը նախագոյ է Աստծո նման»{{քաղվածքի ավարտ}}</ref><ref name="Խռովք33">«Խռովք», թիվ 1, էջ 33. {{քաղվածքի սկիզբ}}«Նա ժամանակների վկան է, հավիտենական հայը, Աստծո գործակիցը»{{քաղվածքի ավարտ}}</ref>:
 
Ցեղակրոն լինել, ըստ Նժդեհի, նշանակում է կրել անհատի մեջ ցեղը, նրա որակները, բարոյականը, կրել այն ամեն ցեղային-հայկականը, որն առկա է [[Հայոց պատմություն|հայոց պատմության]] ողջ ընթացքում<ref>«Խռովք», թիվ 1, էջ 37.{{քաղվածքի սկիզբ}}Ցեղակրոն է նա, ով ապրում է ցեղորեն՝ ցեղի կյանքով և ցեղի համար:{{քաղվածքի ավարտ}}</ref>: «Կրոն» բառի արմատը «կրել»-ն է և [[հայերեն]]ում կան նման կարգի այլ բառեր ևս՝ հոգեկրոն, խաչակրոն, մոլեկրոն, նյութակրոն, մաքրակրոն, խստակրոն, կուսակրոն<ref name="Լալայան2001" />: