«Թոմաս Սթեռնս Էլիոթ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ թարգմանում եմ անգլերեն ամսանունները oգտվելով ԱՎԲ
չ փոխարինվեց: == Կյանք == → == Կենսագրություն == oգտվելով ԱՎԲ
Տող 8.
Տեսական աշխատություններից ուշագրավ են «Պոեզիայի նպատակը և քննադատության նպատակը» (1933), «Բանաստեղծների ու բանաստեղծության մասին» (1957) գրքերը, որոնք նպաստել են «նոր քննադատության» մեթոդաբանության ձևավորմանը։ Նա եղել է նոր դասական սկզբունքների կողմնակից և հանդես է եկել պոեզիայի մեջ հուզական-անձնական, ռոմանտիկական տարրի վերացման և արվեստագետին վերանձնական ռացիոնալ սկզբունքին, գրական խիստ ավանդույթին ենթարկելու օգտին։<ref>{{cite book|author=Ռընե Ուելլեք, Օսթին Ուորրեն|title=Գրականության տեսություն|publisher=Սարգիս Խաչենց|location=Երևան|year=2008|page=էջ 468}}</ref>
 
== Կենսագրություն ==
== Կյանք ==
=== Վաղ կյանք և կրթություն ===
Էլիոթը ծնվել է Նոր Անգլիայից սերող միջին դասին պատկանող ընտանիքում։ Հայրը՝ Հենրի Էլիոթը հաջողակ գործարար էր։ Նա "Հիդրավլիկ- Պրեսս Բրիք" ընկերության նախագահն ու գանձապահն էր Սենթ Լուիսում։ Մայրը՝ Շառլոտ Սթըրնզը՝ հասարակական գործունեություն էր ծավալում, գրում էր բանաստեղծություններ։ Էլիոթի ծնողները 44 տարեկան էին, երբ ծնվեց գրողը։ Նա 6 երեխաներից վերջինն էր։ Նա ուներ 4 քույր և մեկ եղբայր։ Մանկության ընթացքում մի շարք գործոններ են ազդել Էլիոթի [[գրականություն|գրականությամբ]] տարվելու վրա։ Սկզբում նա փորձում էր հաղթահարել ֆիզիկական սահմանափակումները, որ ուներ։ Նման սահմանափակումների պատճառով նա ի վիճակի չէր մասնակցել ֆիզիկական գործունեությունների, որի պատճառով չէր կարողանում շփվել իր հասակակիցների հետ։ Քանի որ նա շատ հաճախ էր առանձնանում, այս գործոնը նպաստեց գրականությամբ տարվելուն։ Առաջին անգամ կարդալ սովորելուց հետո, նա տարվեց [[Գիրք|գրքերի]] ընթերցանությամբ. նա ամբողջությամբ ընկղմվել էր [[հեքիաթ]]ների մեջ<ref>{{cite book|last=Worthen|first=John|title=T.S. Eliot: A Short Biography|year=2009|publisher=Haus Publishing|location=London|pages=9}}</ref>։