«Չարտիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 1.
'''Չարտիզմ''' ( {{lang-en|Chartism}}, charter- չարտեր), պրոլետարիատի առաջին զանգվածային շարժումը [[Մեծ Բրիտանիա]]յում [[19]]-րդ դարում [[30]]-[[50]]-ական թվականների։ Վլադիմիր Իլիչ [[Լենին]]ի բնորոշմամբ Չարիզմի առաջին լայն, իսկապես զանգվածային, քաղաքականապես ձևավորված, պրոլետարական-հեղափոխական շարժում Էր։ Չարտիստների կազմակերպված շարժումը սկզբնավորվել է [[1836]] թվականին՝ բանվորների լոնդոնյան ասոցիացիայի հիմնադրմամբ։ Չարզմի ծրագրային փաստաթուղթը՝ «ժող․ խարտիան» [«People’s charter» ([[1838]])], առաջադրում Էր համընդհանուր ընտրական իրավունքի (տղամարդկանց համար), գաղտնի քվեարկության, աշխատանքային օրվա կրճատման, աշխատավարձի բարձրացման, գույքային ցենզի վերացման են պահանջներ։ [[1840]] թվականին Մանչեստրում հիմնադրվել է Ազգային չարտիստական ասոցիացիան՝ բանվոր դասակարգի առաջին զանգվածային կազմակերպությունը։ [[1839]] թվականին, [[1842]] թվականին և [[1848]] թվականին չարտիստների պառլամենտ ներկայացրած հանրագրերը մերժվել են։ Մակայն բանվորական պայքարի վերելքի շրջանում անգլյայի պառլամենտըն ստիպված Էր ընդունել [[10]]-ժամյա աշխատանքային օր սահմանելու մասին ակտ ([[1847]])։ Չարիտզմի առաջավոր թևի ներկայացուցիչները (Է․ Ջոնս, Ջ․ Հառնի են) Մարքսի ե․ Էնգելսի գաղափարական ազդեցությամբ ու անմիջական աջակցությամբ պաշտպանում էին բուրժուազիայի դիկտատուրայի տապալման, սոցիալիստական կարգերի հաստատման գաղափարը։ [[1851]] թվականին ընդունված նոր ծրագրով չարտիստներն առաջին անգամ հռչակեցին սոցիալիստական պահանջներ։ [[1850]]-ական թվականների․ վերջում, բրիտանական բանվորական շարժման մեջ ռեֆորմիստական միտումների արմատավորման հետևանքով, Չարտիզմը վայրէջքներից ու վերելքներից հետո պատմական ասպարեզից դուրս մղվեց։ Սակայն ժամանակի ընթացքում Մեծ Բրիտանիայի տիրող դասակարգերը ստիպված էին այս կամ այն ձևով իրականացնել չարտիստական շարժման հիմնական դեմոկրատական պահանջները։
 
{{ՀՍՀ|հատոր=8|էջ=675}}
{{ՎՃ2014}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Չարտիզմ» էջից