«Երկիր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 8.
Երկիր մոլորակը մարդկության և միլիոնավոր այլ կենդանատեսակների և բուսատեսակների հայրենիքն է։ Մինչև հիմա [[մարդ]]կությանը հայտնի միակ [[Տիեզերք|տիեզերական]] մարմինն է, որի վրա բնակվում են [[կենդանի օրգանիզմ]]ներ։ Երկիր մոլորակը երբեմն կոչում են նաև ''կապույտ մոլորակ''։
 
== Երկրի կառուցվածքըկառուցվածք ==
 
Երկիր մոլորակը ձևավորվել է մոտավորապես 4.54 [[միլիարդ]] տարի առաջ, իսկ կյանքն առաջացել է նրա առաջին միլիարդ տարիների ընթացքում։ Երկրի [[կենսոլորտ]]ն այնուհետև նշանակալիորեն փոփոխության ենթարկեց նրա [[մթնոլորտ]]ային և այլ հիմնական ֆիզիկական կառուցվածքները։
Տող 35.
Երկիրը ճշգրիտ գնդաձև չէ։ Այն բևեռներում սեղմված է, իսկ հասարակածի մասում՝ ուռած այնպես, որ նրա [[շառավիղ]]ը [[բևեռ]]ներում 43 կմ-ով փոքր է հասարակածային շառավղից։ Հին [[Հունաստան|հույն]] փիլիսոփա [[Պյութագորաս]]ը (մ.թ.ա. մոտ 570 - 500) կարծում էր, որ Երկիրը գնդաձև է։ Նա այդ գաղափարը հղացավ՝ դիտելով նավերի հայտնվելը հորիզոնում, նկատեց, որ սկզբից երևում են միայն նավի կայմերը, իսկ նավախելը երևում է, երբ նավն ավելի է մոտենում։
 
== Երկրի ընդերքըընդերք ==
Երկրակեղևը Երկրի ընդհանուր չափերի համեմատ ավելի բարակ է, քան այստեղ պատկերված գիծը՝ նկարի մասշտաբում։ Երկրակեղևի հաստությունն օվկիանոսների տակ մոտավորապես 5 կմ է, իսկ մայրցամաքների տակ՝ մոտ 35 կմ։ Կեղևի տակ գտնվող մանթիայի հաստությունը մոտավորապես 3000 կմ է։ Մետաղական միջուկն ունի արտաքին՝ հեղուկ, և ներքին՝ պինդ մասեր։ Միջուկում ճնշումը գրեթե միլիոն անգամ գերազանցում է մթնոլորտային ճնշմանը, իսկ ջերմաստիճանը 4500 °C է։ Լաբորատորիայում այսպիսի պայմաններ անհնար է վերարտադրել, հետևաբար Երկրի միջուկը կազմող մետաղի վիճակի մասին տեղեկությունները հիմնված են սոսկ ենթադրությունների վրա։
 
== Մագնիսական դաշտըդաշտ ==
Երկրի հեղուկ մետաղական արտաքին միջուկը հոսում և ալեկոծվում է՝ առաջացնելով մագնիսական դաշտ։ Ժամանակ առ ժամանակ, գուցե հազարավոր կամ տասնյակ հազարավոր տարիների ընթացքում, մագնիսական դաշտի ուղղությունը շրջվում է, որի պատճառը անհայտ է։ Մագնիսական դաշտի ուժագծերը կարելի է մոտավորապես պատկերացնել որպես երկրագունդը պարուրող հսկայական «կանթեր»՝ նրա հյուսիսային և հարավային բևեռների միջև, որոնք վահանի պես պաշտպանում են Երկրի մակերևույթը Արեգակից եկող՝ էլեկտրական լիցք կրող մասնիկների հեղեղից (արեգակնային քամի)։ Այդ վահանը գոյացնում է մի մագնիսական խոռոչ, որը կոչվում է մագնիսոլորտ։ Երբ Երկրի մագնիսական դաշտը հանդիպում է արեգակնային քամուն, ապա դաշտի՝ Արեգակին ուղղված մասը սեղմվում է, իսկ հակառակ կողմում առաջանում է պոչանման եզր։ Լարերից պատրաստված այս մոդելը պատկերում է արեգակնային քամու հետ Երկրի մագնիսական դաշտի փոխազդեցությունը։
 
Տող 46.
 
{{Արեգակնային համակարգ}}
== ԱյցելեքՏես նաև ==
* [[Մայրցամաք]]
{{վիքիբառարան}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Երկիր» էջից