«Նինա Բերբերովա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 37.
== Կենսագրություն ==
Նինա Նիկոլաևնա Բերբերովան ծնվել է [[1901]] թվականի [[հուլիսի 26]]-ի [[Սանկտ Պետերբուրգ]]ում։ Նրա հայրը ծագում էր [[Եկատերինա II]] ժամանակ [[Ղրիմ]]ից [[Նոր Նախիջևան]] գաղթած նշանավոր հայ վաճառականներ Բերբերովների ընտանիքում։ Նինան ընտանիքի միակ զավակն էր։ Նինա Բերբերովան սկզբնական կրթությունը ստացել է [[Սանկտ Պետերբուրգ]]ում, ապա [[1919]] թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է [[Դոնի Ռոստով]] և այնտեղ հաճախել Դոնի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետ։ [[1920]] թվականին վերադարձել է [[Սանկտ Պետերբուրգ]]։
[[Պատկեր:Hodasevich Berberova.jpg|thumb|left|160px|Նինա Բերբերովան ամուսնու՝ Վլադիսլավ Խոդասևիչի հետ [[Սորենտո]]ում,[ 1924թ.]]
[[1922]] թվականի հունիսին ամուսնու՝ [[Վլադիսլավ Խոդասևիչ]]ի հետ գաղթում է [[Խորհրդային Միություն]]ից։ Որոշ ժամանակ բնակվել է [[Գերմանիա]]յում, [[Չեխոսլովակիա]]յում, [[Իտալիա]]յում և [[Ֆրանսիա]]յում։ [[1950]] թվականին Բերբերովան [[Ֆրանսիա]]յից մեկնում և մշտական բնակություն է հաստատում [[ԱՄՆ]]-ում։ Նա ռուսաց լեզու և ռուս գրականություն է դասավանդում Յելի, Պրինստոնի, Կոլումբիայի և այլ համալսարաններում։