«Աշոտ Պետրոսյան (մաթեմատիկոս)»–ի խմբագրումների տարբերություն

[[Պատկեր:Group photo with other prominent Armenian mathematicians.jpg|thumb|Մի խումբ նշանավոր հայ մաթեմատիկոսների հետ (1975)]]
== Կենսագրությունը ==
Աշոտ Վեզիրի Պետրոսյանը ծնվել է 1930 թ.-ին Վարդենիսում, [[ՀԽՍՀ]]։ <ref>[http://www.book.am/product_info.php?products_id=704&language=Hy «Ով ով է. Հայեր», Կենսագրական հանրագիտարան 2007, Հատ. 2, է. 332]</ref> Ավարտել է Դիլիջանի միջնակարգ դպրոցը 1949 թ.-ին ոսկե մեդալով։ Նույն թվականին ընդհունվել ե [[Երևանի պետական համալսարանիհամալսարան]]ի ([[ԵՊՀ]]) ֆիզ.-մաթ. ֆակուլտետը, որն ավարտել ե 1954 թ.-ին կարմիր դիպլոմով։ Դասավանդել է մաթեմատիկա [[ԵՊՀ]]-ում մինչև 1955 թ., երբ ընդունվել է ասպիրանտուրա [[Մոսկվայի պետական համալսարան]] (հռչակավոր մաթեմատիկոս Լազար Արոնովիչ Լյուստերնիկի ղեկավարմամբ)։
 
1957 թ.-ին Հայաստանի Գիտությունների ակադեմիայի հրավերով վերադարձել է հայրենիք մասնակցելու Հայաստանում հաշվողական տեխնիկայի զարգացման հեռանկարային ծրագրերին։ Աշխատել ե նորաստեղծ Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտա-հետազոտական ինստիտուտում, ներկայումս՝ [[Երևանի ավտոմատ կառավարման համակարգերի գիտահետազոտական ինստիտուտ]] (ԵրԱԿՀԳՀԻ), սկզբից իբրև գլխավոր ինժեներ, ապա որպես մաթեմատիկական բաժանմունքի վարիչ։ Այդ տարիներին ԵրԱԿՀԳՀԻ-ն դարձավ ամբողջ [[ԽՍՀՄ]]-ի տարածքում համակարգչային տեխնիկայի խոշորագույն արտադրողներից մեկը։ Ա.Վ. Պետրոսյանը երկար տարիներ աշխատել է նաև իբրև փոխ-տնօրեն (1963-65) և տնօրեն (1965-70) Հայաստանի Գիտուտյունների Ակադեմիայի Հաշվողական Կենտրոնում <ref>[http://ershov.iis.nsk.su/archive/eaman.asp?pplid=2859 Academic Archive of Andrey Ershov] ([[:ru:Ершов, Андрей Петрович|Андрей Ершов {{ref-ru}}]])</ref>, որն այժմ հայտնի ե իբրև Ինֆորմատիկայի և Ավտոմատացման Պրոբլեմների Ինստիտուտ <ref>[http://www.iiap.sci.am/ ԻԱՊԻ]</ref> (ԻԱՊԻ)։
193 233

edits