«Իրավագիտություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չNo edit summary
Տող 1.
[[Պատկեր:CourtGavel.JPG|250px|ձախիցաջից]]
'''Իրավաբանություն''', գիտություն իրավունքի մասին։ Իրավաբանները զբաղվում են իրավունքի բնույթի և զարգացման համակարգված պարզաբանմամբ, բացահայտում են այն սկզբունքները, որոնց վրա հիմնված է կամ պետք է հիմնված լինի իրավունքը՝ ներառյալ դրա կապը այլ հաստատությունների և գործելակերպերի, օրինակ՝ բարոյականության հետ, ինչպես նաև բացահայտում են դրա ներքին գործելակերպը։ «Իրավունքը» կարող է լինել փասեական (գործող) և բնական (այստեղից է «բնական իրավագիտություն») կարևոր ավանդույթը) կամ նույնիսկ ներկայացվել որպես կարգավորիչ օրենսգիրք, որը պաշտոնական իրավական համակարգի բաղկացուցիչ մասը չէ։ Կարող է թվալ, թե այս խնդիրների վերացական բնույթը հեռացնում է իրավաբանությունը իրավունքի բովանդակությունից, սակայն սկզբունքները, որոնք իրավաբանությունն ուսումնասիրում կամ նկարագում է, կազմում են (կարող են կազմել) իրավաբանների գործելակերպի բաղկացուցիչ մասը կամ կիրառվում են (կարող են կիրառվել) [[իրավական համակարգ]]ի շրջանակներում։ Հետևաբար, իրավունքի և իրավագիտության կապը նման է քաղաքականության և քաղաքագիտության կապին։