«Ողնուղեղ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: ն , → ն, oգտվելով ԱՎԲ
Տող 124.
 
*'''Ողնուղեղի անոթապատյանի''' (pia mater spinalis) մակերեսը ծածկված է էնդոթելով և բաղկացած է արտաքին ու ներքին շերտերից, որոնց արանքով անցնում են անոթները. այն շրջապատում է ողնուղեղը և անոթների հետ միասին խրվում է ուղեղի նյութի մեջ՝ անոթների շուրջը ավշային բունոցներ առաջացնելով։ Դեպի գլուխը պատյանը պատվում է վերջնային թելիկով և վերջում ձուլվում է նրա հետ։ Բացի բազմաթիվ անոթներից, նրբենին հարուստ է նաև նյարդերով, որոնց թելերը դուրս են գալիս գլխավորապես սիմպաթիկ ցողունից՝ ողնուղեղային նյարդերի ճյուղերի հետ միասին։
 
== Գործառույթներ ==
Ողնուղեղն իրականցնում է երկու գործառույթ՝ ռեֆլեքսային և հաղորդող։ Ողնուղեղը՝ որպես [[ռեֆլեքսային աղեղի]] կենտրոնական մաս, մասնակցում է շարժողական և [[վեգետատիվ]] ռեֆլեքսներին։ Այն կարգավորում է իրանի վերջույթների շարշումներյը, ինչպես նաև ներքին օրգանների՝ սրտի, թոքերի, երիկամների և այլնի գործառույթը։ Ողնուղեղի յուրաքանչյուր հատված նյարդավորում է մաշկի որոշակի խումբ։ Ողնուղեղի պարանոցային և կրծքային հատվածում են գտնվում [[քրնարտադրության]],ստոծանու շարշոժումների կարգավորման կենտրոնները, իսկ սրբանային հատվածում՝ միզարձակման կենտրոնները։ Ողնուղեղի ռեֆլեքսային գործառույթի օրինակ է ծնկային ռեֆլեքսը։ Ողնուղեղի հաղորդող գործառույթն իրականացվում է սպիտակ նյութի [[հաղորդող]] ուղիներով։ Վերընթաց ուղիով դեպի [[գլխուղեղ]] գնացող գրգիռները տեղեկատվություն են հաղորդում միջավայրի տարաբնույփ ազդակների մասին։ Վաընթաց ուղիով անցնող նյարդային ազդակը գլխուղեղի տարբեր բաժիններից հրահանգներ է հասցնում համապատասխան աշխատանք իրականացնող օրգաններին։ <ref>Կ․Թ․ Սահակյան,Մարդու անատոմիա,2013․Ա․Վ․Ազնաուրյան,Է․Լ․Թումանյան․․Մ․Զ․ Բաշխինյան, մարդու անատոմիա,Երեվան 2013։</ref>
 
==Լրացուցիչ նկարներ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ողնուղեղ» էջից