«Հիլդեգարդ Բինգենցի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 37.
 
== Կենսագրություն ==
Հիլդեգարդ Բինգենցի ծնվել է [[1098]] թվականին [[Բերմերսհայմ]]ում՝ ազնվական ծագում ունեցող Հիլդեբերտի և նրա կին Մեխտիլդի ընտանիքում։ Ութ տարեկան հասակում հանձնվել է կրթության վանականուհի Յուտտային, ով մեծ ազդեցություն է ունեցել իր սանիկի դաստիարակության գործում։ 14 տարեկան հասակում Հիլդեգարտն իր դաստիարակչուհու Յուտտայի հետ տեղափոխվում է Բինգենի վանք։ Հիլդեգարդը հմտանում է Ս. Գրքի, [[Ազատ արվեստներ]]ի, ինչպես նաև լատինական հայրաբանության և ծիսագիտության մեջ։ Իր դաստիարակչուհի մահից հետո ստանձնում է Բինգենի վանքի իգական միաբանության վանամոր պաշտոնը։ Նրա եռանդուն ջանքերի շնորհիվ [[1147]]-[[1152]] թվականներին կառուցվում է կանացի Ռուպերտսբերգ վանքը, որտեղ էլ տեղափոխվում է նորակազմ միաբանությունը։ Հիլդեգարդ Բինգենցին մահացել է [[1179]] թվականին Ռուպերտսբերգ վանքում։ [[2012]] թվականի [[մայիսի 10]]-ին Հռոմի պապ [[Բենեդիկտոս XVI]] Հիլդեգարդ Բինգենցուն սրբադասում է, իսկ նույն թվականի [[հոկտեմբերի 7]]-ին դասում Կաթոլիկ Եկեղեցու ուսուցիչների շարքում։
 
== Ստեղծագործություններ ==