«Լույսի անդրադարձում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 21.
Նշենք նաև, որ անդրադարձած լույսի ուժգնությունը կախված է միջավայրերի բաժանման սահմանի ֆիզիկական հատկություններից։ Գոյություն ունեն մակերևույթներ, որոնք ամբողջովին կլանում են լուսային [[էներգիա]]ն, և այն չեն անդրադարձնում։ Այդպիսի մակերևույթները կոչվում են [[սև մարմին|սև]]։
Անդրադարձման օրենքը ճիշտ է ոչ միայն լույսի, այլև բոլոր [[էլեկտրամագնիսական ալիք]]ների համար։
 
== Ֆիզիկական երևույթ ==
Ալիքների ռեֆրակցիան իրականանում է [[Էլեկտրամագնիսականություն|էլեկտրամագնիսական]] և [[ակուստիկ ալիքներ]]ի համար ընդհանուր օրենքով։ Երկու միջավայրերի բաժանման սահմանին [[լույս]]ի ռեֆրակցիան տալիս է տեսանելի էֆեկտ՝ հատման սահմանին ուղիղ առարկաները խիտ միջավայրում երևում են հարթության նորմալի նկատմամբ մեծ անկյան տակ (դեպի վերև), իսկ լույսը երկու միջավայրերի բաժանման սահմանին բեկվում է հարթության նորմալի նկատմամբ փոքր անկյան տակ (դեպի ներքև):
Այս էֆեկտը առաջացնում է օպտիկական խաբկանք ջրամբարներում խորությունները որոշելու ժամանակ, քանի որ միշտ թվում է փոքր, քան իրականում է :
 
== Լրիվ ռեֆրակցիա ==
Լրիվ ռեֆրակցիան սերտ կապված է այն երևույթի հետ, ինչպիսին է թափանցիկ միջավայրի սահմանին անդրադարձումը։ Ինչ-որ իմաստով դա նույն երևույթի երկրորդ կողմն է։ Օրինակ լրիվ անդրաադարձումը կապված է նրա հետ, որ բեկված ալիքը, որը բավարարում է Սնելի օրենքին՝ որոշակի անկյունների դեպքում լրիվ անդրադառնում է։ Եթե ուղղահայաց բևեռացված ալիքը ընկնում է միջավայրերի սահմանին Բրյուստերի անկյան տակ, ապա այն դիտվում է լրիվ անդրադարձման երևույթ և անդրադարձված ալիքը անհետանում է։
 
== Ռեֆրակցիան տեխնիկայում և գիտական սարքերում ==
Ռեֆրակցիայի երևույթը ընկած է [[հեռադիտակ]]ի ռեֆրակտորի աշխատանքի հիման վրա (ինչպես նաև տարատեսակ դիտակների հիմքում), ֆոտո-, կինո-, մանրա- դիտակների, խոշորացնող [[ապակիներ]]ի, ակնոցների, օպտիկական ազդանշանների ընդունիչների, հաղորդիչների և այլ օպտիկական սարքերի, որոնք պարունակում են լինզաներ կամ [[պրիզմաներ]]: Դրա հաշվարկը անհրաժեշտ է գրեթե բոլոր [[օպտիկական սարքեր]]ի համար։ Այս ամենը վերաբերում է էլէկտրամագնիսական սպեկտրի տարբեր ընդգրկույթին։ Տեխնիկայում կարող է կարևոր լինել նաև այլ բնույթի ալիքների հաշվի առնումը, օրինակ ալիքը ջրում, տարաբնույթ ալիքները ակտիվ միջավայրերում և այլն։
 
== Ռեֆրակցիան առօրյա կյանքում ==
Ռեֆրակցիա հանդիպում է յուրաքանչյուր քայլափոխին և ընկալվում է որպես սովորական երևույթ։ Օրինակ գդալը որը գտնվում է թեյով բաժակում, բեկված է [[օդ]]-[[ջուր]] սահմանին։ Այստեղ տեղին է նշել, ոչ կրիտիկական ընկալման պարագայում տվյալ նկատառումը թողնում է հակառակ էֆեկտի տպավորություն։ Գդալի թվացյալ բեկումը լույսի իրական բեկմանը հակառակ է։
Լույսի բեկումը և անդրադարձումը ջրի կաթիլների մեջ առաջացնում է ծիածան։
Մանր թափանցիկ էլեմենտների կառուցվածքներում բազմակի բեկումներով բացատրվում է չփայլող մակերեսների անդրադարձման հատկությունը, ինչպես օրինակ ձյան, սպիտակ թղթի պարագայում։ Բազմաթիվ հետաքրքիր էֆեկտներ բացատրվում են միջավայրում տեղի ունեցող ռեֆրակցիայի միջոցով։ Օրինակ որոշակի մետեոլոգիական պայմաններում [[Երկիր]]ը ունենում է ոչ թե գնդի, այլ գոգավոր հարթության տեսք։
 
 
== Գրականություն ==