«Անգիտակցական»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 17.
 
== Պատմական ակնարկ ==
Անգիտակցականը [[Պլատոն]]ի մոտը (անտիկ շրջան) մեկնաբանվելանգիտակցականը մեկնաբանել է որպես ''վերհուշի տեսություն'', երբ մարդը ծնված օրվանից իր անգիտակցականում ունենում է որոշակի գաղափարներ, որոնք կյանքի ընթացքում վերհիշում է։ Այս տեսակետը գոյատևեց մինչև նոր շրջանի ժամանակները։
 
Նոր շրջանում առաջինը գիտակցության խնդրին անդրադարձել է [[Դեկարտ]]ը, ըստ որի հոգու էությունը [[մտածողություն]]ն է։ Դեկարտի գաղափարները պատկերացում տվեցին այն մասին, որ ''գիտակցականն ու հոգեկանը նույնական են։'' Ըստ Դեկարտի՝ գիտակցությունից դուրս կարող է լինել միայն ուղեղի զուտ ֆիզիոլոգիական գործունեությունը, իսկ հոգեկանը գիտակցության մեջ է։
Տող 30.
Անգիտակցականի [[Իռացիոնալիզմ|իռացիոնալիստական]] ուսմունքն առաջ քաշեց [[Արթուր Շոպենհաուեր|Ա. Շոպենհաուերը]], իսկ [[Էդուարդ ֆոն Հարտման|Հարթման]]ը հետագայում զարգացնելով այդ ուսմունքը անգիտակցականը բարձրացրեց ներկայացնելով որպես ունիվերսալ սկզբունք, [[Կեցություն|''կեցության]] հիմք և համաշխարհային գործընթացների պատճառ։''
 
19-րդ դ.դարում սկսվեց անգիտակցականի հոգեբանական ուսումնասիրությունը։ [[1824]] թ. [[Հերբարտ]]ը տալիս է անգիտակցականի ''դինամիկ բնութագիրը'', ըստ որի անհամատեղելի գաղափարները հնարավոր է, որ իրար հետ կոնֆլիկտ ունենան/հակադրվեն իրար, ընդ որում ավելի թույլերը ճնշվելով հանդերձ չեն դադարում ազդել գիտակցության վրա, չկոցնելով իրենց դինամիկ ընդունակությունները։
 
Հոգեպաթոլոգիայի բնագավառում անգիտակցականի ուսումնասիրությունը նոր թափ ստացավ, որտեղ թերապևտիկ նկատառումներով սկսեցին օգտագործել ''հիպնոսը՝ որպես անգիտակցականի վրա ազդելու միջոց։''