«Ավետ Տերտերյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: 7թ → 7 թ (2) oգտվելով ԱՎԲ
չ փոխարինվեց: սովետական → խորհրդային oգտվելով ԱՎԲ
Տող 38.
 
== Երաժշտությունը ==
Տերտերյանի երաժշտությունը բազմազան չէ։ Նա առավելապես հայտնի է իր [[սիմֆոնիկ երաժշտություն|սիմֆոնիկ երաժշտությամբ]]: Նրա սիմֆոնիաները իրենց նորարարական մեծ խիզախությամբ և [[հայկական հոգևոր երաժշտություն|հայկական հոգևոր երաժշտության]] [[մոնոդիա]]ների ինքնատիպ կիրառմամբ նոր խոսք էին ոչ միայն հայկական կոմպոզիտորական արվեստում, այլև սովետականխորհրդային և համաշխարհային երաժշտության մեջ (որոշ սիմֆոնիաներում Տերտերյանը օգտագործել է [[դուդուկ]], [[զուռնա]], [[թառ]] և այլն):
Կոնսերվատորիայում սովորելու տարիներին Ավետ Տերտերյանը ստեղծել է հիմնականում վոկալ և գործիքային ստեղծագործություններ, թավջութակի սոնատ, որը բարձր գնահատվեց մոսկովյան երիտասարդ կոմպոզիտորների ստուգատեսում։ Տերտերյանի դիպլոմային աշխատանքը «Հայրենիքը» հինգմասանի շարք է նվագախմբի սոպրանոյի և բարիտոնի համար (Հ. Թումանյանի և Հ. Շիրազի խոսքերով): «Հայրենիք», այնուհետև «Հեղափոխություն» վոկալ-սիմֆոնիկ շարքերին հետևեց լարային կվարտետի ստեղծումը։ Այստեղից է սկիզբ առել կոմպոզիտորի ուրույն գրելաոճը։ Նա հրաժարվել է դասական հարմոնիայի համակարգից և նրա պարտադիր կանոններից։ Նրա ոճը միաձուլված է արտասահմանյան ավանգարդիզմի և ազգային երաժշտության հետ։ Տենրտերյանի համար մեկ հնչյունը ամբողջ թեմայի նշանակություն ունի, երաժտությունը կարող է ստեղծել և ապրեցնել այդ մեկ հնչյունով։