«Ավտոարշավ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-` +՝)
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ Սպորտ}}
{{միացնել|Ավտոմոտոսպորտ}}'''Ավտոարշավ''' կամ '''ավտոմոբիլային սպորտ''', տեխնիկական մարզաձև, որը ներառում է մրցումներ սերիական, սրընթաց և մարզական մեքենաներով։
'''Ավտոմոտոսպորտ''', մրցություն բոլոր տիպերի և չափերի ավտոմեքենաներով ու մոտոցիկլներով։ Ավտոսպորտում հիմնականում օգտագործվում են մրցարշավների համար հատուկ նախապատրաստած, ձևափոխած ավտոմեքենաներ, որոնք պետք է բավարարեն [[շարժիչ]]ներին և այլ մեքենամասերին ներկայացվող տեխնիկական պահանջները։ Ավտոմոտոսպորտի հիմնական նպատակն է բարձր արագություններ զարգացնելը, վարորդների վարպետության դրսևորումը և թիմային համաձայնեցված գործողությունների ապահովումը։
 
== Ֆորմուլա 1 ==
[[Պատկեր:2009 Japanese GP opening lap.jpg|250px|մինի|2009 թվականին կազմակերպված [[Ֆորմուլա 1]]]]
{{main|Ֆորմուլա 1}}
Ավտոմրցարշավներից ամենահեղինակավորը «Ֆորմուլա-1»-ի Մեծ մրցանակի մրցումներն են, որտեղ ավտոմեքենաները զարգացնում են մինչև 300 կմ/ժ արագություն։ Այդպիսի մեծ արագությամբ սլացող և փոքր զանգվածով ավտոմեքենաներն ունեն շատ ցածր, աերոդինամիկ (շրջահոսելի) թափք և խոշոր ու լայն [[անիվ]]ներ, որոնք թույլ չեն տալիս, որ ավտոմեքենան կտրվի [[ասֆալտ]]ից՝ [[օդ]] բարձրանա կամ շրջվի։ Մեծ մրցանակի յուրաքանչյուր մրցաշրջանում անցկացվում են 17 մրցարշավներ, որոնց մասնակցում են 10 թիմի բաժանված աշխարհի ամենաուժեղ 30 և ավելի մրցարշավորդներ կամ, ինչպես ընդունված է նրանց անվանել, «օդաչուներ»։ Նրանք միավորներ են ստանում առաջին վեցյակում վերջնագիծը հատելուն համապատասխան։ Մրցաշրջանում ամենաշատ միավոր հավաքած [[մարզիկ]]ը դառնում է աշխարհի չեմպիոն։ «[[Ֆորմուլա 1|Ֆորմուլա-1]]»-ի Մեծ մրցանակի յուրաքանչյուր [[ավտոմրցուղի|ավտոմրցուղու]] երկարությունը 3-7 կմ է, իսկ մրցարշավի ընդհանուր տարածությունը՝ 300 կմ։ Մեծ մրցանակի բոլոր ավտոմրցուղիներն ունեն տարբեր կորությունների շրջադարձերով բարդ եզրաձևեր, որտեղ բացահայտվում են [[ավտոմեքենա]]յի շարժունակությունը և «օդաչուի» ունակությունները։ Շրջադարձերը կապված են իրար ուղիղ հատվածներով, որոնք արագ հաղթահարելու համար կարևոր է նաև ավտոմեքենայի շարժիչի հզորությունը։
 
== Ավտոսպորտի այլ տեսակներ ==
[[Պատկեր:CBMDF (6178953848).jpg|250px|մինի|Ծանր ավտոմեքենաների ավտոռալլի]]
[[Ավտոռալլի]]ն մարդատար ավտոմեքենաներով բնական, դժվարին պայմանների հաղթահարման բազմօրյա մրցումներն են։ Դրանք անցկացվում են սովորական ավտոճանապարհներով, երկար տարածություններով։ Յուրաքանչյուր փուլում մրցարշավորդները մեկնարկում են հերթականությամբ՝ որոշակի ժամանակահատվածներով, և տուգանային միավորներ են ստանում հսկիչ կետեր ուշ հասնելու կամ ավտոմեքենամասեր փոխելու համար։ Հաղթում է ամենաքիչ տուգանային միավորներով վերջնագիծ հասած մրցարշավորդը։
 
Ավտոմրցարշավներից ամենահայտնին [[Փարիզ]]-[[Դակար]] ավտոռալլին է. ավտոճանապարհի մեծ մասն անցնում է Սահարայի անապատով։ Մրցարշավին մասնակցում են մարդատար ավտոմեքենաներ, բեռնատարներ և մոտոցիկլներ։ [[ԱՄՆ]]-ում ամենահայտնի ավտոմըրցումները ինդիքարների ամենամյա մրցարշավներն են։ Ավտոմեքենաները հատուկ նախապատրաստում են թեք տեղանքով անցնող ձվաձև ավտոճանապարհը հաղթահարելու և բարդ եզրաձևերով ավտոմրցուղին բարեհաջող անցնելու համար։ Ինդիքարների մրցարշավների [[օրացույց]]ում հիմնական իրադարձությունը 300 հազարից ավելի հանդիսատես հավաքող «Ինդիանապոլիս-500» մրցությունն է։
 
Լե Մանի 24-ժամյա մրցարշավի պատմությունն սկսվում է [[1923]] թվականից անցկացվում է Փարիզի մոտակայքում գտնվող 13,6 կմ երկարությամբ հատուկ կառուցված ավտոմրցուղում. մասնակցում են փակ թափքով երկտեղ մարզական ավտոմեքենաները։ [[Ղեկ]]ի մոտ փոխարինելով միմյանց՝ 2 կամ 3 մրցարշավորդներ 24 ժամում պետք է անցնեն հնարավորինս մեծ տարածություն։
 
== Տեսակները ==
* Խճուղային-օղակապտույտ
* Խճուղային-գծային
Տող 15 ⟶ 28՝
 
Ավտոմոբիլային սպորտի ԽՍՀՄ չեմպիոններ են դարձել հայազգիներ Հ. Զարգարյանը, Գ. Դերմանյանը, Հ. Հարությունյանը (1964-1970), Է. Սրապիոնյանը, Վ. Քիրաջյանը, Շ. Հովսեփյանը (1970), Ս. Բայբուրթյանը (1971) և այլք։<ref>Միքայել Իսպիրյան, Վահրամ Առաքելյան, Մարզական հանրագիտարան, Երևան, 2007, էջ 46։</ref>
 
== Մոտոսպորտ ==
[[Պատկեր:Lucas Tafani.jpg|250px|մինի|Մոտոսպորտ]]
[[Մոտոցիկլ]]ներով մրցարշավների աշխարհի առաջնություններն անցկացվում են ամեն տարի՝ հատուկ մոտոմրցուղիներում։ Չեմպիոնը որոշվում է Մեծ մրցանակի 12 և ավելի մրցարշավների արդյունքով։ Սպիդվեյը՝ առանց արգելակի և ամրաշրջանակի (շասսի) մոտոցիկլներով մրցարշավները, անցկացվում են 400 մ երկարությամբ ձվաձև, ցեխոտ մրցուղիներում։ Չեմպիոնատները լինում են թիմային և անհատական։ [[Մոտոկրոս]]ն անցկացվում է կտրտված տեղանքով շատ բարդ մրցուղիներում, որտեղ մարզիկներին հարկ է լինում հաղթահարել բնական ցատկահարթակներն ու ցեխը։
 
== Տես նաև ==
* [[Ավտոմեքենաներ]]
* [[Մոտոցիկլ]]ներ
*[[Ֆորմուլա 1]]
 
== Աղբյուրներ ==
* Դպրոցական Մեծ Հանրագիտարան, Գիրք I
{{Ծանցանկ}}
 
== Արտաքին հղումներ ==
* [http://www.encyclopedia.am/pages.php?bId=1&hId=68 www.encyclopedia.am-ում]
* [http://www.autoworld.am/?menu_id=19&art_id=1109 Ավտոաշխարհ]
{{Արտաքին հղումներ}}
 
[[Կատեգորիա:Տեխնիկական մարզաձևեր]]
[[Կատեգորիա:Ավտոսպորտ]]
[[Կատեգորիա:Տեխնիկական մարզաձևեր]]