«Հանելուկ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 1251 բայտ ,  5 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
չ (clean up, փոխարինվեց: II-րդ դար → II դար (2) oգտվելով ԱՎԲ)
'''Հանելուկ''', բանահյուսական ժանր, որը փոխանցվել է նաև [[գրականություն|գրականությանը]]։ Ունեցել է մի քանի անվանում՝ [[առակ]], հանք, պընգըլ, ճեռոք ևն։ Հանելուկն [[առարկա]]ն, երևույթը պատկերում է այլաբանորեն, նրա հատկանիշները նկարագրում գաղտնագրված։ Կազմված է երկու բաղադրիչից՝ բանաձևից և լուծման առարկայից։
 
Հանելուկի վաղնջական նմուշներ և կիրառման մասին վկայություններ պահպանվել են Ռիգվեդայում, [[Աստվածաշունչ|Աստվածաշնչում]], գրավոր ու բանավոր ավանդված այլ աղբյուրներում։ [[Հայ]] մատենագրության մեջ հանելուկ վկայված է [[VII դար]]ից։ [[XII դար]]ում [[Ներսես Շնորհալի]]ն հորինել է մի քանի հարյուրի հասնող հանելուկներ։
 
== Հայկական հանելուկներ ==
Հանելուկը հայ բանահյուսության և գրականության հնագույն տեսակներից է, գրականության մեջ մշակվել է [[5-րդ դար]]ից, չափածո մեկ կամ մի քանի տողից կազմված սեղմ բանաձև է, մեծ մասամբ՝ հարց։ Խոր [[հնադար]]ում լայն կիրառություն է ունեցել իբրև մարդու մտավոր հասունությունը և հնարամտությունը փորձելու միջոց, իսկ մեր ժամանակներում վերածվել է մանկական ժամանցի։ Հանելուկներում պահպանվել են առասպելաբան, պատկերացումներ, կենցաղային շատ իրողություններ, որով դրանք ձեռք են բերել պատմամշակութային արժեք։ Հայ բանահյուսության բանաձևային տեսակներից են հնչյունախաղերի վրա կառուցված շուտ ասելուկները, մանկական հանգավոր ասելուկները, խաղերգերը (հաճախ՝ երկխոսային), փաղաքշանքի, սպառնալիքի, հիշոց-հայհոյանքի բանաձևերը և [[դարձվածք]]ները։
 
[[12-րդ դար]]ում [[Ներսես Շնորհալի]]ն հորինել է մի քանի հարյուրի հասնող հանելուկներ։
 
{{ՀՀՀ}}
82 200

edits