«Բուդդայականություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 112.
=== Հիմունքներ ===
[[Պատկեր:Buddha Bodhgaya.JPG|աջից|մինի|[[Բուդդա]]յի արձանը [[Հնդկաստան]]ի [[Բոդհ Գայա]] վայրում, որտեղ տեղի է ունեցել նրա պայծառափայլեցումը<ref>[http://www.buddhanet.net/e-learning/buddhistworld/bodgaya.htm Info on Bodhgaya]</ref>]]
Մի քանի տարի սեփական մտավոր կարողությունները ուսումնասիրելու ընթացքում Բուդդա Շաքյումանին գալիս է այն եզրակացության, որ մարդկանց տանջվելու պատճառը հենց մարդիկ են, իրենց կապվածությունը կյանքին, նյութական հարստություններին, հավատին` առ անփոփոխ հոգի և այլն: Տանջանքներին վերջ տալու և նիրվանային հասնելու համար պետք է հրաժարվել այդ կապանքներից և սահմանափակումներ դնել<ref>{{գիրք|հեղինակ = Лестер Р. Ч. |մաս = |վերնագիր = Буддизм: Путь к нирване // Религиозные традиции мира. В двух томах. |բնօրինակ = |հղում = |հրատարակություն = |պատասխանատու խմբագիր = |վայր = [[Մոսկվա]] |հրատարակչություն = КРОН-ПРЕСС|թվական = 1996|հատոր = 2|էջերի թիվ = 640|մեջբերվող էջեր = 264-394|սերիա = |isbn = ISBN 5-232-00311-9|տպաքանակ =}}</ref>:
 
Բուդդայի համոզմամբ` իր ուսմունքը աստվածային անկեղծություն էր, որը նա ստացել էր սեփական հոգու պայծառակերպությունից: Ըստ ուսմունքի` յուրաքանչյուր մարդ կարող է հասնել կատարելության, սակայն արդյունքը հարաբերական է` կախված մարդու հնարավորությունից, կամքի ուշից ու ցանկությունից: {{քաղվածք|''Մի ընդունեք իմ ուսմունքը զուտ իմ հանդեպ հարգանքից կամ հավատից: Ինչպես վաճառականը շուկայում ոսկի գնելիս փորձում է այն, այնպես էլ դուք փորձեք իմ ուսմունքը, և միայն այն բանից հետո, երբ համոզվեք դրա իրականության մեջ, ընդունեք այն''|[[Սիդհարթա Գաուտամա]]<ref>{{գիրք|հեղինակ = Терентьев А. А. |մաս = |վերնագիր = Буддизм // Энциклопедия религий |բնօրինակ = |հղում = |հրատարակություն = |պատասխանատու խմբագիր = |վայր = [[Մոսկվա]] |հրատարակչություն = Академический проект|թվական = 2008|հատոր = |էջերի թիվ = 1520|մեջբերվող էջեր = 202-212|սերիա = |isbn = ISBN 978-5-8291-1084-0|տպաքանակ =}}</ref><ref>{{գիրք|հեղինակ = Урбанаева И. С. |մաս = |վերնագիր = Специфика буддизма как философии и религии |բնօրինակ = |հղում = http://elibrary.ru/item.asp?id=20270885|հրատարակություն = |պատասխանատու խմբագիր = |վայր = [[Ուլան Ուդե]] |հրատարակչություն = Вестник Бурятского государственного университета|թվական = 2009|հատոր = 8|էջերի թիվ = 61-69|մեջբերվող էջեր = 264-394|սերիա = |isbn = ISSN 1994-0866|տպաքանակ =}}</ref>}}:
 
Երկուսուկես հազար տարվա ընթացքում բուդդայականությունը տարածվել է և իր մեջ ընդգրկել բազմատեսակ սովորույթներ ու ծիսակարգեր: Նրա հետևորդները ինքնաճանաչման համար օգտագործում են մեդիտացիան, հաճո գործերը կամ Բուդդային խոնարհվելը<ref>{{գիրք|հեղինակ = Торчинов Е. А. |մաս = |վերնագիր = Введение в буддологию: курс лекций |բնօրինակ = |հղում = http://anthropology.ru/ru/texts/torchin/buddhism.html |հրատարակություն = |պատասխանատու խմբագիր = |վայր = [[Սանկտ Պետերբուրգ]] |հրատարակչություն = |թվական = 2000|հատոր = |էջերի թիվ = 304 |մեջբերվող էջեր = 19|սերիա = |isbn = |տպաքանակ =}}</ref>: Բուդդիզմի դպրոցները հիմնված են հետևյալ դոկտրինաների վրա.
 
=== Բուդդայի տասը պատվիրաններ ===
[[Սանսկրիտ]]ից «[[նիրվանա]]» թարգմանաբար նշանակում է մարել, հանգցնել կրակը։ Նիրվանայի մեջ ընկածը իր մեջ մարում է ատե­լության, նախանձի և տգիտության կրակը։ Ըստ Բուդդայականու­թյան՝ նիրվանան բացարձակ սիրո, հոգևոր երանության և ներ­շնչման վիճակ է։ Նիրվանան լուսավորման, պայծառացման գործընթաց Է, անհատական կեցության արժանի միացումը բացարձակ կեցու­թյանը՝ բրահմանին։ Բայց նիրվանա կիրականանա, եթե բուդդա­յականը առաջնորդվի Բուդդայի 10 պատվիրաններով<ref>{{գիրք|հեղինակ = Սարգսյան Արամ |մաս = |վերնագիր = Փիլիսոփայության դասընթաց: Ուսումնական ձեռնարկ |բնօրինակ = |հղում = http://library.asue.am/cgi-bin/koha/opac-search.pl?%26limit%3Dbranch%3AASUE&sort_by=relevance_dsc&limit=au:%D5%8D%D5%A1%D6%80%D5%A3%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6%2C%20%D4%B1%D6%80%D5%A1%D5%B4%20%D5%80%D5%A1%D5%AF%D5%B8%D5%A2%D5%AB%2C |հրատարակություն = |պատասխանատու խմբագիր = |վայր = [[Երևան]] |հրատարակչություն = Տնտեսագետ|թվական = 2008|հատոր = |էջերի թիվ = |մեջբերվող էջեր = 82-83|սերիա = |isbn = |տպաքանակ =}}</ref>՝
 
# Մի՛ կործանիր որևէ մեկի կյանքը (ոչ մեկին չզրկել կյանքից)
# Մի՛ խլիր ուրիշի ունեցվածքը
# Մի՛ ստիր
# Մի՛ խմիր հարբեցնող խմիչքներ
# Մի՛ զբաղվիր անօրեն սեռական հարաբերություններով
 
Այս հինգ պահանջները պարտադիր են բոլորի համար։ Հաջորդ հինգը միայն հոգևորականների համար են՝
# Անժամանակ մի՛ սնվիր (որոշ դեպքերում նշվում է. ժամը 16-ից հետո այլևս չսնվել)
# Զարդեր մի կրիր և խուսափիր օծանելիքից
# Քնիր կոշտ անկողնում (չօգտագործել բարձ կամ փափուկ մահճակալ)
# Խուսափի՛ր պարից, երաժշտությունից և զվարճախաղերից
# Մի՛ ունեցիր ո՛չ ոսկի, ո՛չ արծաթ
 
== Ուսմունքի տարածում ==