«Տրայանոս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չNo edit summary
Տող 2.
'''Տրայանոս''' (լռիվ անունը` '''Մարկոս Ուլպիոս Ներվա Տրայանոս'''{{lang-la|Marcus Ulpius Nerva Traianus}}; [[53թ.]] [[սեպտեմբերի 15]], Իտալիկա, [[Իսպանիա]] — [[օգոստոսի 8]]/[[օգոսստոսի 9]] [[117]]թ., Սելինունտ, [[Կիլիկիա]]) — [[Հին Հռոմ|Հռոմի]] կայսր [[Անտոնիններ]]ի հարստությունից:
 
Ծնվել է Իսպանիայի Իտալիկ քաղաքում պետական և ռազմական գործիչ Մարկոս Ուլպիոս Տրայանոսի ընտանիքում: Ապագա կայսրը վաղ հասակում անցել է ռազմական ծառայության` երկար տարիներ անցկացնելով կայսրության սահմանների վրա գործող բանակում: 89թ. ղեկավարել է Իսպանիայում տեղակայված հռոմեական լեգեոնները, 91թ. [[Դոմիցիանոս]] կայսեր կողմից նշանակվել է կոնսուլ: 97թ. [[Ներվա]] կայսրը, բանակի բարեհաճությունը ձեռք բերելու նպատակով որդեգրել նրան: 98թ. Ներվայի մահից հետո Տրայանոսը կայսր է դարձել: Նրա կողմից 101–106թթ դակերի դեմ վարած պատերազմներն ավարտվել են Դակիայի Հռոմեական կայսրությանը միացմամբ: 114-116թթ. Պարթևական պատերազմների ընթացքում հռոմեական բանակը հասել է մինչև Պարսից ծոցը: 105թ. հռոմեական նահանգի է վերածել նաբաթեական արաբների թագավորությունը: Շուրջ 115թ. հռոմեական նահանգի կարգավիճակ է ստացել [[Մեծ Հայք]]ը:
[[Պատկեր:Italien_Rom_Trajansaeule_sb1.JPG|thumb|Տրայանոսի սյունը Հռոմում]]
Շնորհիվ նվաճողական պատերազմների ընթացքում ձեռք բերված հարստությունների բարելավել է պետական ֆինանսների վիճակը: Հասարակական շինարարության լայնածվալ ծրագրի միջոցով վերանորոգվել են կայսրության ներսում գցած ճանապարհները և արդիականացվել նավահանգիստները: Հռոմ քաղաքում կառուցել է իր անունը կրող նոր ֆորում (հրապարակ), որից այսօր հիշատակ է մնացել Տրայանոսի սյունը, որի վրա ամբողջ երկայնքով փորագրված են դակերի հետ պատերազմի դրվագները: Տրայանոսը մեծ հեղինակություն է վայելել ինչպես ժողովրդի շրջանում, այնպես էլ սենատում ու բանակում: Տրայանոսը մահացել է 117թ. Կիլիկիայի Սելինունտ քաղաքում` Պարթևական պատերազմից Հռոմ վերադարձի ճանապարհին: Մահից առաջ որդեգրել և իր հաջորդն է դարձրել իր ազգականներից` [[Հադրիանոս]]ին:
[[Պատկեր:Italien_Rom_Trajansaeule_sb1.JPG|thumb]]
[[Կատեգորիա:Հռոմի կայսրեր]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Տրայանոս» էջից