«Բուդդայականություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 77.
Լինելով կրոնափիլիսոփայական վարդապետություն՝ բուդդիզմը ուղղված էր բրահմանականության դեմ։ Վերջինս հասարակությունը բաժանել էր չորս վառնայի (զայնի), ըստ որի ըն­դունվում էր հասարակական չորս «կաստա» (խավ)՝ [[բրահմաններ]]ի ({{lang-hi|ब्राम्हण}}` քրմեր, ուսուցիչներ, մարգարեներ), [[քշատրիներ]]ի ({{lang-hi|क्षत्रिय}}` արքաներ, կառավարիչներ, ռազմիկներ, զինվորներ), [[վայշիշներ]]ի ({{lang-hi|वैश्य}}` երկրագործներ, արհեստավորներ, առևտրականներ) և [[շուդրաներ]]ի ({{lang-hi|शूद्र}}` ծառաներ և ստրուկներ)։
 
Բուդդան առաջա­ցրեց նոր սկզբունք՝ բոլոր մարդիկ նույնն են և հավասար։ Նրանք տարբերվում են ոչ թե ծագմամբ, մաշկի գույնով, սոցիալական դիրքով, այլ բարոյական գիտակցությամբ, բարձրագույն ճշմարտության ըմբռնմամբ։ Տառապանքներից ազատագրվելու և փրկվելու ուղին Բուդդան տեսնում էր ինքնակատարելագործման, ինքնուրույն կեր­պով բարին ու չարը ճանաչելու, ինքնամաքրագործման ու ինքնաճանաչո­ղության մեջ։ Զոհաբերությունների ծիսակատարությունների համակարգը նա փոխարինեց հաճույքների, կրքերի և ցան­կությունների զոհաբերմամբ։զոհաբերմամբ<ref>{{գիրք|հեղինակ = Զաքարյան Սեյրան |մաս = |վերնագիր = Փիլիսոփայության պատմություն |բնօրինակ = |հղում = http://library.anau.am/images/stories/grqer/Dasagrqer/Zaqaryan_PHIL.pdf |հրատարակություն = |պատասխանատու խմբագիր = |վայր = [[Երևան]] |հրատարակչություն = Նաիրի|թվական = 2000|հատոր = |էջերի թիվ = 336 |մեջբերվող էջեր = 20-21|սերիա = |isbn = |տպաքանակ =}}</ref>։ Բուդդիզմի փրկության վարդապետության հիմքում ընկած է չորս «վեհագույն ճշմարտությունների» մասին ուսմունքը՝
* մարդկային կյանքը տառապանք է. գոյություն ունենալ նշանա­կում է տառապել
* տառապանքնե­րը ծնվում են որոշակի պատճառներից. ցանկություններ, կրքեր, ձգտումներ, ապրելու տենչ
Տող 83.
* առաքինություններ. մարդը ազատվում է տառապանքներից և հայտնվում [[Նիրվանա|հանգիստ վիճակում]]
[[Պատկեր:Ascetic Bodhisatta Gotama with the Group of Five.jpg|300px|մինի|աջից|Բուդդան իր աշակերտների հետ]]
Բուդդայի 8 առաքինություններն են.
Այդ առաքինություններն ութն են՝ ճիշտ տեսնելը, ճիշտ ձգտումը, ճիշտ խոսքը, ճիշտ վարքը, ճիշտ ապրելակերպը, ճիշտ ջանքը, մտքի ճիշտ ուղղվածությունը և ճիշտ կենտրոնացումը<ref>{{գիրք|հեղինակ = Զաքարյան Սեյրան |մաս = |վերնագիր = Փիլիսոփայության պատմություն |բնօրինակ = |հղում = http://library.anau.am/images/stories/grqer/Dasagrqer/Zaqaryan_PHIL.pdf |հրատարակություն = |պատասխանատու խմբագիր = |վայր = [[Երևան]] |հրատարակչություն = Նաիրի|թվական = 2000|հատոր = |էջերի թիվ = 336 |մեջբերվող էջեր = 20-21|սերիա = |isbn = |տպաքանակ =}}</ref>։
* ճշմարիտ հայացք՝ ազատվել մոլորություններից, որի համար պետք է հասկանալ 4 ազնիվ ճշմարտությունները
* ճշմարիտ վճռականություն՝ հեռու մնալ աշխարհիկ կյանքից, վատ մտադրություններից, մարդկանց նկատմամբ ունեցած թշնամանքից
* ճշմարիտ խոսք՝ հեռու մնալ ստախոսությունից, զրպարտությունից, դաժան խոսքերից, անիմաստ խոսակցությունից
* ճշմարիտ վարքագիծ՝ հրաժարում ամեն ապրողի սպանու­թյունից, զգայական հակումների կեղծ բավարարումից
* ճշմարիտ ապրելակերպ՝ ապրել ազնվորեն, նույնիսկ կյանքը պահպանելու համար չդիմել արգելված միջոցների
* ճշմարիտ ջանք (ջանադրություն)՝ պետք է հեռացնել վատ մտքերը և ծնել լավ մտքեր և դա կատարել անընդհատ
* մտքի ճշմարիտ ուղղվածություն՝ պետք է ամեն ինչ ընդունել այնպես, ինչպես կա՝ մարմինը մարմին է, միտքը՝ միտք, և առաջնորդվել այն մտայնությամբ, որ այս աշխարհում ամեն ինչ անցողիկ է
* ճշմարիտ կենտրոնացում, որը ներառում է 4 հաջորդական աստիճաններ.
# զուտ ուրախություն, էքստազ, որը ծնվում է առանձնացմամբ և օբյեկտի մտային ուսումնասիրությամբ,
# ներքին հանգստություն և խաղաղություն՝ ազատում դատո­ղություններից և ուսումնասիրություններից,
# ազատում էքստազից, ուրախությունից, մարմնական բոլոր զգայություններից ազատվելու գիտակցում և կատարյալ անխռով վիճակի ձեռք բերում,
# բացարձակ հանգիստ վիճակ, անտարբերություն ինքնա­տիրապետման, տառապանքի ազատության, նույնիսկ այդ վիճակի գիտակցման նկատմամբ։
 
Այս վիճակը կոչվում է «[[նիրվանա]]», որը ոչ կյանք է, ոչ մահ, կեցու­թյուն չէ, ոչ կեցություն էլ չէ, որում գտնված եւ կյանք վերադարձած մարդիկ ազատվում են Սանսարայի եւ Կարմայի ազդեցությունից, հո­գին ազատում մարմնական կապանքներից եւ դառնում իմաստուն<ref>{{գիրք|հեղինակ = Սարգսյան Արամ |մաս = |վերնագիր = Փիլիսոփայության դասընթաց: Ուսումնական ձեռնարկ |բնօրինակ = |հղում = http://library.asue.am/cgi-bin/koha/opac-search.pl?%26limit%3Dbranch%3AASUE&sort_by=relevance_dsc&limit=au:%D5%8D%D5%A1%D6%80%D5%A3%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6%2C%20%D4%B1%D6%80%D5%A1%D5%B4%20%D5%80%D5%A1%D5%AF%D5%B8%D5%A2%D5%AB%2C |հրատարակություն = |պատասխանատու խմբագիր = |վայր = [[Երևան]] |հրատարակչություն = Տնտեսագետ|թվական = 2008|հատոր = |էջերի թիվ = |մեջբերվող էջեր = 81-82|սերիա = |isbn = |տպաքանակ =}}</ref>:
 
Բուդդայականությունը տարածվեց քա­ղաքային ստորին խավերում։ Տիրապետող դասակարգերը որոշ դիմադրությունից հետո ճանաչեցին ու աջակցեցին բուդդայականությանը՝ ելնելով իրենց դասակարգային շահերից։ Միա­ժամանակ նրա գաղափարախոսությունը պահանջում էր հաշտություն ու հնազանդություն և այդ պատճառով էլ տիրապետող դասակարգի համար անվտանգ էր թվում<ref>{{գիրք|հեղինակ = Ասմուս Վ. Ֆ. և ուրիշներ |մաս = |վերնագիր = Փիլիսոփայության պատմության համառոտ ակնարկ |բնօրինակ = |հղում = |հրատարակություն = |պատասխանատու խմբագիր = |վայր = [[Երևան]] |հրատարակչություն = |թվական = 1979 |հատոր = |էջերի թիվ = |մեջբերվող էջեր = 27|սերիա = |isbn = |տպաքանակ =}}</ref>։