«Բուդդայականություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 60.
Ի տարբերություն չինական փիլիսոփայական դպրոցների` հնդկական ուսումնական կենտրոնները եղել են երկու տեսակի` ուղղադավան, որոնք ընդունել են Վեդաների հեղինակությունը, և ոչ ուղղադավան։ Վերջիններիս մեջ մտնում էր նաև բուդդիզմը։ [[Հնդկական փիլիսոփայություն|Հնդկական փիլիսոփայության]] նպատակը համարվում է ոչ թե մարդու տեսական հետաքրքրությունների բավարարումը, այլ ճիշտ ապրելակերպի հիմնավորումը<ref>{{գիրք|հեղինակ = Զաքարյան Սեյրան |մաս = |վերնագիր = Փիլիսոփայության պատմություն |բնօրինակ = |հղում = http://library.anau.am/images/stories/grqer/Dasagrqer/Zaqaryan_PHIL.pdf |հրատարակություն = |պատասխանատու խմբագիր = |վայր = [[Երևան]] |հրատարակչություն = Նաիրի|թվական = 2000|հատոր = |էջերի թիվ = 336 |մեջբերվող էջեր = 19-20|սերիա = |isbn = |տպաքանակ =}}</ref>։
 
Հին հնդկական փիլիսոփայական դպրոցներից ամենատարածվածը բուդդիզմն է, որն առաջացել է մ.թ.ա. 6-5-րդ դարերում։ Այդ դպրոցի հիմնադիր է Բուդդան՝ [[Սիդհարթա Գաուտամա]]ն (մ.թ.ա. 624-544)։ Նա ծնվել է արիական Շաքյա ցեղի Գաուտամա տոհմում։ Բուդդայականության համակարգման առաջին փորձը տրված է «Եռապիթակա» գրքում («Երեք զամբյուղ ուսմունքներ»)։ ԲուդդայականԱյս կրոնը տարածվել է Հնդկաստանի արևել­քում և հարավում, [[Շրի Լանկա]]յում, [[Բիրմա]]յում և [[Թայլանդ]]ում։ում, Բուդդայականությաննրա մեկեկ ուրիշ ճյուղը հաստատվել է [[Տիբեթ]]ում, [[Չինաստան]]ում և [[Ճապոնիա]]յում<ref>{{գիրք|հեղինակ = Ասմուս Վ. Ֆ. և ուրիշներ |մաս = |վերնագիր = Փիլիսոփայության պատմության համառոտ ակնարկ |բնօրինակ = |հղում = |հրատարակություն = |պատասխանատու խմբագիր = |վայր = [[Երևան]] |հրատարակչություն = |թվական = 1979 |հատոր = |էջերի թիվ = |մեջբերվող էջեր = 28|սերիա = |isbn = |տպաքանակ =}}</ref>։
 
Բուդդայականությանը նախորդել են [[ջայնիզմ]]ը և [[լոկայաթա]]ն: Դրանք ժխտել են [[աստված|աստծո]] գոյությունը և աշխարհագոյացման ու աշխարհընկալման մասին տվել ուրույն բացատրություններ: Ջայնիզմը տարածել են քսանչորս իմաստուններ, որոնցից առավել հայտնի է վերջինը՝ [[Վարդհամանա]]ն (մ.թ.ա.6-5-րդ դդ.), ով ստացել է Ջինա (Հաղթող) մականունը։ Հունահռոմեական փիլիսոփաների նման ջայնիստներն աշխարհը ներկայացնում են չորս տարրերի՝ հողի, ջրի, կրակի և օդի համադրություն ու փոխներգործության արդյունք: Իրերի ծագումն ու ոչնչացումը բացատրվում են շարժմամբ ու պատճառներով։ Ֆիզիկական տարրերը օժտված են հոգով և իրարից տարբերվում են գիտակցության մակար­դակով։ Լոկայաթա ներկայացուցիչների կարծիքով ամեն ինչ բաղկացած է նյութական տարրերից, որոնք ընկալվում են զգայություննե­րով։ Զգայությամբ չընկալվողը գոյություն չունի. հետևաբար ավելորդ են կրոնա­կան ծեսերն ու զոհաբերությունները։ Մարդու կյանքի նպատակն է որ­ քան հնարավոր է շատ հաճույք ու բավականություն ստանալ և խուսափել տառապանքներից<ref>{{գիրք|հեղինակ = Զաքարյան Սեյրան |մաս = |վերնագիր = Փիլիսոփայության պատմություն |բնօրինակ = |հղում = http://library.anau.am/images/stories/grqer/Dasagrqer/Zaqaryan_PHIL.pdf |հրատարակություն = |պատասխանատու խմբագիր = |վայր = [[Երևան]] |հրատարակչություն = Նաիրի|թվական = 2000|հատոր = |էջերի թիվ = 336 |մեջբերվող էջեր = 22-24|սերիա = |isbn = |տպաքանակ =}}</ref>: