«Բուդդայականություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 35.
Բուդդայականության երկու հիմնական ճյուղերն են «Թհերավադա» («ավագների դպրոց») և «Մահայանա» («մեծ մարտակառք») ուսմունքները։ Թհերավադան լայնորեն տարածված է [[Շրի Լանկա]]յում և [[Հարավարևելյան Ասիա]]յում ([[Կամբոջա]], [[Լաոս]], [[Թայլանդ]], [[Մյանմա]] և այլն), Մահայանան՝ [[Արևելյան Ասիա]]յում ([[Չինաստան]], [[Կորեա]], [[Ճապոնիա]], [[Վիետնամ]], [[Սինգապուր]], [[Թայվան]] և այլն)։ Ի տարբերություն [[Քրիստոնեություն|քրիստոնեության]] և [[իսլամ]]ի, այստեղ բացակայում է աստծո առաջնաստեղծ էությունը, բացակայում է [[հոգու անմահություն|հոգու անմահության]] գաղափարը, [[դժոխք]]ի և [[դրախտ]]ի գոյությունը։ Ճշմարիտ ուղի անցնելուց հետո մարդը ձեռք է բերում անխռով հոգեվիճակ՝ [[նիրվանա]], որին կարելի է հասնել [[մեդիտացիա]]յի (խորասուզում) միջոցով։
 
Մահայանան յուրահատուկ զարգացում ստացավ [[Տիբեթ]]ում և կոչվեց [[Տիբեթական բուդդիզմ]], իսկ Ճապոնիայում տարածվեց բուդդիզմի [[Զեն (բուդդիզմ)|Զեն]] տարատեսակը։
Ըստ Բուդդայի, տառապանքների ակունքը [[ծնունդ]]ն է, քանի որ մարդն անընդհատ վերածնվում է։ Մահից հետո նրա [[հոգի]]ն կարծես լքում է [[մարմին]]ը, ինչպես իր հին [[զգեստ]]ը կամ [[վերարկու]]ն և վերաբնակվում է մեկ այլ մարմնի մեջ։ Այստեղ կարևոր է ''[[կարմա]]յի'' գաղափարը։ Կարմա նշանակում է գործ, այսինքն թե [[մարդ]]ը իր կյանքի ընթացքում ինչ դրական կամ բացասական արարքներ է գործել։ Եթե նրա կարման դրական է, ապա հաջորդ կյանքում նա կվերածնվի իբրև հարուստ, երջանիկ, առողջ, իսկ եթե բացասական է, ապա՝ [[միջատ]], որևէ կենդանի կամ նույնիսկ առարկա։ Այստեղ շեշտվում է մարդու անհատական վարքագիծը և ի տարբերություն Հնդկաստանի փիլիսոփայական այլ դպրոցների, որոնք շեշտում էին [[ֆատալիզմ]]ը (ճակատագրապաշտությունը), բուդդիզմը կարևորում է [[վոլյունտարիզմ]]ի սկզբունքը։