«Բուդդայականություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 60.
Ի տարբերություն չինական փիլիսոփայական դպրոցների` հնդկական ուսումնական կենտրոնները եղել են երկու տեսակի` ուղղադավան, որոնք ընդունել են Վեդաների հեղինակությունը, և ոչ ուղղադավան։ Վերջիններիս մեջ մտնում էր նաև բուդդիզմը։ [[Հնդկական փիլիսոփայություն|Հնդկական փիլիսոփայության]] նպատակը համարվում է ոչ թե մարդու տեսական հետաքրքրությունների բավարարումը, այլ ճիշտ ապրելակերպի հիմնավորումը<ref>{{գիրք|հեղինակ = Զաքարյան Սեյրան |մաս = |վերնագիր = Փիլիսոփայության պատմություն |բնօրինակ = |հղում = http://library.anau.am/images/stories/grqer/Dasagrqer/Zaqaryan_PHIL.pdf |հրատարակություն = |պատասխանատու խմբագիր = |վայր = [[Երևան]] |հրատարակչություն = Նաիրի|թվական = 2000|հատոր = |էջերի թիվ = 336 |մեջբերվող էջեր = 19-20|սերիա = |isbn = |տպաքանակ =}}</ref>։
 
Հին հնդկական փիլիսոփայական դպրոցներից ամենատարածվածը բուդդիզմն է, որն առաջացել է մ.թ.ա. 6-5-րդ դարերում։ Այդ դպրոցի հիմնադիր է Բուդդան՝ [[Սիդհարթա Գաուտամա]]ն։ Նան (մ.թ.ա. 624-544)։ Նա ծնվել է արիական Շաքյա ցեղի Գաուտամա տոհմում։ Բուդդայականության համակարգման առաջին փորձը տրված է «Եռապիթակա» գրքում («Երեք զամբյուղ ուսմունքներ»)։ Բուդդայական կրոնը տարածվել է Հնդկաստանի արևել­քում և հարավում, [[Շրի Լանկա]]յում, [[Բիրմա]]յում և [[Թայլանդ]]ում։ Բուդդայականության մեկ ուրիշ ճյուղը հաստատվել է [[Տիբեթ]]ում, [[Չինաստան]]ում և [[Ճապոնիա]]յում<ref>{{գիրք|հեղինակ = Ասմուս Վ. Ֆ. և ուրիշներ |մաս = |վերնագիր = Փիլիսոփայության պատմության համառոտ ակնարկ |բնօրինակ = |հղում = |հրատարակություն = |պատասխանատու խմբագիր = |վայր = [[Երևան]] |հրատարակչություն = |թվական = 1979 |հատոր = |էջերի թիվ = |մեջբերվող էջեր = 28|սերիա = |isbn = |տպաքանակ =}}</ref>։

Բուդդայականությանը նախորդել են [[ջայնիզմ]]ը և [[լոկայաթա]]ն: Դրանք ժխտել են [[աստված|աստծո]] գոյությունը և աշխարհագոյացման ու աշխարհընկալման մասին տվել ուրույն բացատրություններ: Ջայնիզմը տարածել են քսանչորս իմաստուններ, որոնցից առավել հայտնի է վերջինը՝ [[Վարդհամանա]]ն (մ.թ.ա.6-5-րդ դդ.), ով ստացել է Ջինա (Հաղթող) մականունը։ Հունահռոմեական փիլիսոփաների նման ջայնիստներն աշխարհը ներկայացնում են չորս տարրերի՝ հողի, ջրի, կրակի և օդի համադրություն ու փոխներգործության արդյունք: Իրերի ծագումն ու ոչնչացումը բացատրվում են շարժմամբ ու պատճառներով։ Ֆիզիկական տարրերը օժտված են հոգով և իրարից տարբերվում են գիտակցության մակար­դակով։ Լոկայաթա ներկայացուցիչների կարծիքով ամեն ինչ բաղկացած է նյութական տարրերից, որոնք ընկալվում են զգայություննե­րով։ Զգայությամբ չընկալվողը գոյություն չունի. հետևաբար ավելորդ են կրոնա­կան ծեսերն ու զոհաբերությունները։ Մարդու կյանքի նպատակն է որ­ քան հնարավոր է շատ հաճույք ու բավականություն ստանալ և խուսափել տառապանքներից<ref>{{գիրք|հեղինակ = Զաքարյան Սեյրան |մաս = |վերնագիր = Փիլիսոփայության պատմություն |բնօրինակ = |հղում = http://library.anau.am/images/stories/grqer/Dasagrqer/Zaqaryan_PHIL.pdf |հրատարակություն = |պատասխանատու խմբագիր = |վայր = [[Երևան]] |հրատարակչություն = Նաիրի|թվական = 2000|հատոր = |էջերի թիվ = 336 |մեջբերվող էջեր = 22-24|սերիա = |isbn = |տպաքանակ =}}</ref>:
 
Հնդկական փիլիսոփայական մեկ այլ դպրոցի՝ [[սանքյա]]յի հիմնադիրն է [[Կապիլա]]ն (մ.թ.ա. 6-րդ դար)։ Սանքյան («սանքյա» նշանակում է թիվ, հաշվարկում, այլ կերպ՝ ճշմարիտ սկզբունքներ թվարկող) դուալիստական փիփսոփայություն է, որն ընդունում է իրարից անկախ երկու սկիզբների՝ «փուրուշայի» և «փրաքրիթիի» գոյությունը։ Դրանցից առաջինը բանական սկիզբ է, հավերժական գի­տակցություն, տիեզերքում կատարվող ամեն մի փոփոխության վկան։ Երկրորդը տիե­զերքի անգիտակցական հավերժական նախասկիզբն է, որի կոչումն է ծառայել Ես-ին։ Սանքյայի դպրոցին ազգակից է [[յոգա]]յի փիփսոփայությունը, որի հիմ­նադիրն է համարվում [[Փաթանջալի]]ն (մ.թ.ա. 2-րդ դար)<ref>{{գիրք|հեղինակ = Զաքարյան Սեյրան |մաս = |վերնագիր = Փիլիսոփայության պատմություն |բնօրինակ = |հղում = http://library.anau.am/images/stories/grqer/Dasagrqer/Zaqaryan_PHIL.pdf |հրատարակություն = |պատասխանատու խմբագիր = |վայր = [[Երևան]] |հրատարակչություն = Նաիրի|թվական = 2000|հատոր = |էջերի թիվ = 336 |մեջբերվող էջեր = 24-27|սերիա = |isbn = |տպաքանակ =}}</ref>:
 
Բուդդայականությունը առաջացել է հյուսիսարևելյան Հնդկաստանում՝ [[Գանգես]] գետի հովտում գտնվող [[Մագադհա]], [[Կոշալա]] և Լիչխավի թագավորությունների տարածքում<ref>{{գիրք|հեղինակ = Торчинов Е. А. |մաս = |վերնագիր = Введение в буддологию: курс лекций |բնօրինակ = |հղում = http://anthropology.ru/ru/texts/torchin/buddhism.html |հրատարակություն = |պատասխանատու խմբագիր = |վայր = [[Սանկտ Պետերբուրգ]] |հրատարակչություն = |թվական = 2000|հատոր = |էջերի թիվ = 304 |մեջբերվող էջեր = 7-9|սերիա = |isbn = |տպաքանակ =}}</ref>: Մ.թ.ա. I հազարամյակի կեսերը Հնդկաստանում անկում էր ապրում վեդայական կրոնը, որի հետևանքով առաջ են գալիս բազմապիսի կրոնափիլիսոփայական ուսմունքներ: Դրանք հիմվում էին ճգնավոր ասկետները, շրամանների ու փիլիսոփաների կողմից: Միևնույն ժամանակ տեղի էր ունենում պետական իշխանության ամրապնդման աշխույժ գործընթացներ, որի արդյունքում թագավորի ու բանակի դերը մեծանում էր՝ ի հաշիվ հոգևորականության<ref>{{գիրք|հեղինակ = Ասմուս Վ. Ֆ. և ուրիշներ |մաս = |վերնագիր = Փիլիսոփայության պատմության համառոտ ակնարկ |բնօրինակ = |հղում = |հրատարակություն = |պատասխանատու խմբագիր = |վայր = [[Երևան]] |հրատարակչություն = |թվական = 1979 |հատոր = |էջերի թիվ = |մեջբերվող էջեր = 27|սերիա = |isbn = |տպաքանակ =}}</ref>:
 
=== Բուդդիզմի ծագում ===
Տող 81 ⟶ 83՝
 
Այդ առաքինություններն ութն են՝ ճիշտ տեսնելը, ճիշտ ձգտումը, ճիշտ խոսքը, ճիշտ վարքը, ճիշտ ապրելակերպը, ճիշտ ջանքը, մտքի ճիշտ ուղղվածությունը և ճիշտ կենտրոնացումը<ref>{{գիրք|հեղինակ = Զաքարյան Սեյրան |մաս = |վերնագիր = Փիլիսոփայության պատմություն |բնօրինակ = |հղում = http://library.anau.am/images/stories/grqer/Dasagrqer/Zaqaryan_PHIL.pdf |հրատարակություն = |պատասխանատու խմբագիր = |վայր = [[Երևան]] |հրատարակչություն = Նաիրի|թվական = 2000|հատոր = |էջերի թիվ = 336 |մեջբերվող էջեր = 20-21|սերիա = |isbn = |տպաքանակ =}}</ref>։
 
Բուդդայականությունը տարածվեց քա­ղաքային ստորին խավերում։ Տիրապետող դասակարգերը որոշ դիմադրությունից հետո ճանաչեցին ու աջակցեցին բուդդայականությանը՝ ելնելով իրենց դասակարգային շահերից։ Միա­ժամանակ նրա գաղափարախոսությունը պահանջում էր հաշտություն ու հնազանդություն և այդ պատճառով էլ տիրապետող դասակարգի համար անվտանգ էր թվում<ref>{{գիրք|հեղինակ = Ասմուս Վ. Ֆ. և ուրիշներ |մաս = |վերնագիր = Փիլիսոփայության պատմության համառոտ ակնարկ |բնօրինակ = |հղում = |հրատարակություն = |պատասխանատու խմբագիր = |վայր = [[Երևան]] |հրատարակչություն = |թվական = 1979 |հատոր = |էջերի թիվ = |մեջբերվող էջեր = 27|սերիա = |isbn = |տպաքանակ =}}</ref>։
 
Բուդդիզմի փիլիսոփայությունը խարսխվում է մի շարք սկզբունքների վրա, որոնցից առավել կարևորներն են տիեզերքի համընդհանուր պատճառավորվածության և գոյի անընդհատ լինելության ու փոփոխության սկզբունք­ները։ Ամբողջ [[տիեզերք]]ում իշխում է պատճառականության օրենքը, չկա մի երևույթ, որը չունենա իր պատճառը։ Բուդդիզմը մերժում է նաև հոգու գոյությունն իբրև մի ամբողջական ու անփոփոխ գոյացություն։ Ինչ­պես [[մարմին]]ը կազմված է նյութական, այնպես էլ [[հոգի]]ն՝ հոգևոր մասնիկնե­րից, որոնք կոչվում են «դհարմաներ»։ Հոգու անմահության, վերա­բնակեցման և վերամարմնավորման գաղափարներն ընդունվում են բուդդիզմի կողմից։ Ինչպես մարմնի մեռնե­լուց հետո դրա տարրերը սփռվում են տիեզերքով մեկ, այնպես էլ հոգու տարրերը միավորվելով այլ տարրերի հետ՝ գոյացնում են նոր հոգիներ։