«Բուդդայականություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 45.
=== Հին Չինաստանի փիլիսոփայություն ===
Փիլիսոփայական միտքը Չինաստանի տարածքում սկզբնավորվել է առաջին քաղաքակրթությունների ստեղծմանը զուգահեռ` մ.թ.ա. 7-6-րդ դարերում և իր ոսկեդարն է ապրել մ.թ.ա. 5-3-րդ դարերում։ Դա համընկել է [[Հին Հունաստան]]ի «դասական ժամանակաշրջանի» հետ, երբ գիտության և մշակույթի անտիկ գործիչները սկիզբ են դնում անտիկ փիլիսոփայության զարգացմանը: [[Մերձավոր Արևելք]]ի հնագույն քաղաքակրթություններում գիտության, առաջին հերթին` փիլիսոփայության առաջացումն ու բարգավաճումը կատարվում էր գլխավորապես կրոնական առաջնորդների հիմնած, հոգևոր կառույցներին կից ուսումնական հաստատություններում: Ուստի փիլիսոփայական միտքը անմիջականորեն կապված էր դիցաբանության հետ։ Նույն սկզբունքը գործում էր նաև առավել հեռու գտնվող պետություններում` [[Հնդկաստան]]ում և [[Չինաստան]]ում:
{{Բազմապատիկ պատկերներ| գոտի= right| ուղղություն= horizontal| վերնագիր = | վերնագրի գոտի = center|վերնագրի ֆոն=| footer =| նկարագրության գոտի = left/right/center| footer_background =| width =| պատկեր1= Confucius - Project Gutenberg eText 15250.jpg| լայնություն1= 220180| նկարագրություն1=[[Կոնֆուցիոս]], մ.թ.ա. 551-479| պատկեր2= Lao Tzu - Project Gutenberg eText 15250.jpg| լայնություն2= 220215| նկարագրություն2= [[Լաո Ցզի]], մ.թ.ա. 604-531}}
Հին չինացիների դիցաբանական ուսմունքը ներկայացված է տարբեր ժողովածուներում` «Երգերի գիրք», «Պատմության գիրք», «Լեաների և ծովերի գիրք» և «Փոփոխությունների գիրք»։ Դրանում ուրույն տեղ է գրավում Երկնքի` որպես կեցության, տիեզերքի, հասարակության և մարդկային կյանքի բարձրագույն ուժի, պաշտամունքը<ref>{{գիրք|հեղինակ = Զաքարյան Սեյրան |մաս = |վերնագիր = Փիլիսոփայության պատմություն |բնօրինակ = |հղում = http://library.anau.am/images/stories/grqer/Dasagrqer/Zaqaryan_PHIL.pdf|հրատարակություն = |պատասխանատու խմբագիր = |վայր = [[Երևան]] |հրատարակչություն = Նաիրի|թվական = 2000|հատոր = |էջերի թիվ = 336 |մեջբերվող էջեր = 13|սերիա = |isbn = |տպաքանակ = }}</ref>։ Դիցաբանական աշխարհայեցողության կենտրոնական գաղափարներից էր նաև նախնիների պաշտամունքը, որը ներառում էր անվերապահ հարգանքն ու սերը ծնողների, ավագների և կառավարողների հանդեպ։ Դիցաբանության մեջ նշվում է նաև տիեզերքի առաջացման մասին, որը ներկայացվում է որպես նախնական քաոսից երկու հակադիր տիեզերական ուժերի՝ [[Ին և Յան|յանի (երկնայինի) և ինի (երկրայինի)]] փոխներգործության արդյունք։