«Եփեսոսի Գ տիեզերական ժողով»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: 1թ → 1 թ oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 1.
{{Արևմտահայերեն|Եփեսոսի Գ. Տիեզերական Ժողով (արեւմտահայերէն)}}
'''Եփեսոսի Գ տիեզերական ժողով''', քրիստոնյա եկեղեցու [[Տիեզերական ժողովներ|տիեզերական ժողով]], գումարվել է 431 թ. [[հունիսի 22]]-ին [[Բյուզանդական կայսրություն|բյուզանդական]] [[Թեոդոսիոս Բ Փոքր]] կայսրի հրամանով [[Եփեսոս]] քաղաքում։ Մասնակցել է 200 եպիսկոպոս։ Առիթը Կ. Պոլսի [[պատրիարք]] [[Նեստոր]]ի ([[428]]–[[431]]) վարդապետությունն էր և [[Քրիստոս]]ի մարդկային ու աստվածային բնությունների շուրջ դավանաբանական վեճը, որ եկեղեցու պատմության մեջ մտել է «Քրիստոսաբանական մեծ վեճ» անունով։ Վեճին սկիզբ էին դրել [[Ալեքսանդրիա]]յի աստվածաբանական դպրոցի ներկայացուցիչ, Ալեքսանդրիայի պատրիարք [[Կյուրեղ Ալեքսանդրացի]]ն և Անտիոքի աստվածաբանական դպրոցի ներկայացուցիչ, Կ. Պոլսի պատրիարք Նեստորը։ 430-ին երկու կողմերը դիմել են Հռոմին, նույն թվականին Հռոմում գումարված ժողովում Կղեստիանոս պապն իբրև Կյուրեղ Ալեքսանդրացու կողմնակից սպառնացել է բանադրել Նեստորին։ Դրանից հետո Կյուրեղ Ալեքսանդրացին Ալեքսանդրիայում ժողով է գումարել, դատապարտել Նեստորին և ժողովի որոշումին կցել իր 12 նշանավոր նզովքները։ Դրանց ի պատասխան Նեստորը հրապարակել է իր 12 հականզովքները։ Նեստորի կողմն են անցել [[Անտիոք]]ի պատրիարք [[Հովհաննես Անտիոքացի]]ն, Սամոսատի Անդրեաս և Կյուրոսի Թեոդորետ եպիսկոպոսները։ Հայտնի է [[Թեոդորետ եպիսկոպոս]]ի հակակյուրեղյան նամակը։ Ալեքսանդրիայի դեմ ոտքի է կանգնել ողջ Անտիոքի դպրոցը։ Հակամարտությունը գնալով բորբոքվել է, և բյուզանդական կայսրը հրավիրել է տիեզերական ժողով՝ հարթելու համար Ընդհանրական եկեղեցու ներսում ծագած վեճերը։ Կյուրեղ Ալեքսանդրացին, որի կողմն էր անցել Եփեսոսի Մեմնոն եպիսկոպոսը, չսպասելով Հռոմի և Ասորիքի եպիսկոպոսների ժամանելուն, բացել է ժողովը, բանադրել Նեստորին և նրա կողմնակիցներին՝ որպես ՙհայհոյիչ Որդւոյն Աստուծոյ Յիսուսի Քրիստոսի և սուրբ Աստուածածին Մարիմայ՚։ Մի քանի օր անց, հունիսի 26-ին, տեղ է հասել Հովհաննես Անտիոքացին Ասորիքի 34 եպիսկոպոսների հետ միասին, տեղի ունեցած ժողովը հայտարարել է անօրինական, գումարել առանձին ժողով, դատապարտել Կյուրեղ Ալեքսանդրացուն ու Մեմնոնին և իր որոշումն ուղարկել Թեոդոսիոս II կայսրին։ Կայսրը մի թղթով ընդունել է երկու ժողովների վճիռներն էլ և աթոռներից զրկել և՜ Նեստորին, և՜ Կյուրեղին, ինչպես նաև՝ Եփեսոսի եպիսկոպոս Մեմնոնին։ Սակայն Կյուրեղի կողմնակիցները, չհամաձայնելով այդ որոշման հետ և վստահ իրենց հաղթանակին, ստիպել են կայսրին վերանայել իր վճիռը։ Կայսրի վերջնական որոշման վրա ազդել է Կյուրեղի կողմնակիցների հզորությունը, նաև այն, որ Հռոմն այդ ժամանակ կողմ էր Կյուրեղ Ալեքսանդրացուն և հանձնարարել էր բանադրել Նեստորին։ Թեոդոսիոս II-ը ի վերջո ընդունել է Կյուրեղ Ալեքսանդրացու նախագահած ժողովի որոշումները, այն հռչակել է տիեզերական, աքսորել Նեստորին, իսկ Կյուրեղին և Մեմնոնին կրկին բազմեցրել իրենց աթոռներին։