'''Գաբրիել Գևորգի Այվազյան''' ({{lang-ru|Гаврии́л Константи́нович Айвазо́вский}} Գավրիիլ Կոստանդինի Այվազովսկի, 10.5.1812, [[Թեոդոսիա]] – 8.4.1880, [[Թիֆլիս]]{{ԱԾ}}), եկեղեցական և հասարակական գործիչ, բանասեր-պատմաբան, մանկավարժ, թարգմանիչ։ [[Մխիթարյան միաբանություն|Մխիթարյան միաբանության]] անդամ ([[1830]]), վարդապետ (1834), եպիսկոպոս ([[1867]]), արքեպիսկոպոս (1871)։ Ծովանկարիչ [[Հովհաննես Այվազովսկի|Հ. Այվազովսկու]] եղբայրը։
== Գործունեություն ==
Նախնական կրթությունը ստացել է Թեոդոսիայի հայկական ծխական դպրոցում, ապա՝ Ղարասուբազարի հայ կաթոլիկական դպրատանը։ 1826-ին թվականին ուղարկվել է [[Սուրբ Ղազար կղզի|Ս. Ղազար]] ([[Վենետիկ]]), ուսանել մխիթարյանների մոտ։ 1830-ից վարել է միաբանության ընդհանուր քարտուղարի պաշտոնը։ 1842–48-ին1842–1848 թվականներին դասավանդել է [[Վենետիկ]]ի [[Մուրադյան վարժարան|Մուրատ-Ռափայելյան]] վարժարանում։ 1843-ին թվականին հիմնադրել և մինչև 1848-ը թվականը խմբագրել է առաջին հայագիտական հանդեսը՝ «[[Բազմավեպ]]ը»։ 1848–56-ին՝1848–1856 թվականներին՝ [[Փարիզ]]ի Մուրադյան վարժարանի տնօրեն, հայոց լեզվի և պատմության ուսուցիչ։ Գժտվելով մխիթարյանների հետ՝ 1856-ին թվականին նորից դարձել է դեպի [[Հայ առաքելական եկեղեցի]], Փարիզում Սարգիս Թեոդորյան և [[Ամբրոսիոս Գալֆայան|Ա. Գալֆայան]] վարդապետների հետ հիմնադրել ու ղեկավարել [[Հայկազյան վարժարան]]ը, 1856–58-ին1856–1858 թվականներին խմբագրել և հրատարակել «Մասյաց աղավնի» հանդեսը։ 1858-ին թվականին վերադարձել է [[Ռուսաստան]], նշանակվել [[Նոր Նախիջևան]]ի և Բեսարաբիայի թեմի առաջնորդ, թեմական կենտրոնը [[Քիշնև]]ից տեղափոխել Թեոդոսիա՝ ռուսահայ համայնքների և արևմտահայերի հետ շփումներն առավել դյուրացնելու անհրաժեշտությամբ։ 1858-ին թվականին ռուսական կառավարության բարոյական և նյութական աջակցությամբ և մեծահարուստ Հ. Խալիբյանի միջոցներով Թեոդոսիայում հիմնադրել է [[Խալիբյան վարժարան]]ը (որի տեսուչն էր 1858–65-ին1858–1865 թվականներին), այստեղ էլ շարունակել է հրատարակել (մինչև 1865-ը թվականը) «Մասյաց աղավնին»։ [[Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցի]] կաթողիկոսի հրավերով Այվազյանը կարգվել է [[Գևորգյան ճեմարան]]ի տեսուչ (1874–761874–1876) և [[Վիրահայոց թեմ]]ի առաջնորդ (1876–801876–1880)։
Պատմաբանասիրական և թարգմանական բնույթի աշխատություններից բացի հեղինակել է կրոնաբարոյական գործեր՝ «Պատմութիւն վարուց տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի» (1854), «Միջակ վարդապետարան ուղղափառ հաւատոյ Հայաստանեայց եկեղեցւոյ» (1858), «Դասագիրք քրիստոնէական վարդապետութեան ըստ ուղղափառ հավատոյ Հայաստանեայց» (1875), «Նիկոլ Եպիսկոպոս և Պատմութիւն դարձին հայկազանց Լեհաստանի ի կաթոլիկութիւն» (1877) ևն։