«Սիլեզիա (մարզ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ Վարչական միավոր}}
'''Սիլեզիա''' (լեհ․ Slask, չեխ․ Slezsko․ գերմ․ Schlesien), պատմական սլավոնական մարզ օդեր գետի վերին և միջին հոսանքում։ [[10-րդ դար]]ից եղել է Լեհաստանի կազմում։ 12-13-րդ դարերում բաժանվել է բազմաթիվ իշխանությունների։ [[14-րդ դար]]ի սկզբին սիլեզիաի իշխանություններն ընկել են [[Լյուքսեմբուրգ]]ների գերիշխանության տակ։ [[1526]] թվականին սիլեզիանՍիլեզիան, բացի երեք իշխանություններից, որոնք 15-րդ դարում վերջին վերամիավորվել էին Լեհաստանին, անցել է Հաբսբուրգների գերիշխանության տակ։ Ավստրալիայի ժառանգության համար պատերազմի ([[1740]]-[[1748]]) ընթացքում սիլեզիաի մեծ մասը (բացի հարավային իշխանություններից) զավթել է Պրուսիան։ Դրանից հետո ուժեղացել է դեռես միջնադարում սկսված սիլեզիաի գերմանացումը, սակայն 19-րդ դարում ևս սիլեզիաի բնակչության զգալի մասը դեռես պահպանում էր լեհական ազգային դիմագիծը։ [[1742]] թվականից ավստրալիական Հաբսբուրգների տիրապետության տակ էին միայն սիլեզիաի հարավային իշխանությունները, որոնք Ավստրո-Հունգարիայի տրոհումից ([[1918]]) հետո մտան Չեխոսլովակիայի կազմի մեջ։ [[1793]] թվականին և [[1844]] թվականին սիլեզիաում տեղի են ունեցել ջուլհակների ապստամբություններ։ Լեհական պետականության վերականգնումից (1918) հետո սիլեզիաի աշխատավորները պայքարել են Լեհաստանի հետ վերամիավորվելու համար (ապստամբություններ [[1919]], [[1920]], [[1921]] թվականին), սակայն իմպերիալիստ, տերությունների դիմադրության պատճառով Լեհաստանին անցավ ([[1922]]) Վերին Սիլեզիայի միայն 1/3 մասը։ [[1938]]-[[1939]] թվականին ամբողջ սիլեզիա ընկավ ֆաշիստ Գերմանիայի իշխանության տակ։ 1945 թվականին խորհրդային բանակը սիլեզիան ազատագրեց հիտլերականներից։ Պոտսդամի կոնֆերանսը ([[1945]]) որոշեց Լեհաստանի արմ․ սահմանը՝ Օդեր և Նայսե գետերով և համապատասխանաբար Սիլեզիաի մեծ մասն անցավ Լեհաստանին, չեխիայում Սիլեզիան մտնում է Չեխոսլովակիայի Հյուսիս-Մորավական մարզի կազմի մեջ։
 
{{ՀՍՀ|հատոր=10|էջ=362}}