«Ուր (քաղաք-պետություն)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: V-րդ դար → V դար (4) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
{{Տեղեկաքարտ Բնակավայր}}
'''ՈՒր'''(Ուրիմ), հնագույն քաղաք–պետություն ժամանակակից Թել Մուքայար բնակավայրի տեղում (Իրաքի Նասիրիա քաղաքից 20 կմ հարավ-արեւմուտք)։ Ուրի տեղում բնակավայր առաջացել է մեր թվարկությունից առաջ 5-րդ հազարամյակի վերջին։ Մեր թվարկությունից առաջ 4-րդ հազարամյակում, Ուրուկի ժամանակաշրջանում, Ուրը ձևավորվել է իբրե քաղաք։ Մեր թվարկությունից առաջ XXV-րդ դարում, Ուրուկի 1-ին դինաստիայի ժամանակաշրջանում, ուժեղ պետություն էր։ Մեր թվարկությունից առաջ XXIV–XX-րդ դարերի ընթացքում (ոչ մեծ ընդմիջումներով) ենթարկվել է հարեւան քաղաք–պետություններին՝ Լագաշին, [[Ումմայի]]ն, Ուրուկին, այնուհետև՝ [[Աքքադ]]ին, կուտիներին։ Մեր թվարկությունից առաջ մոտ XIX-րդ դարում դարձել է «Շումերի և [[Աքքադ]]ի թագավորության» մայրաքաղաքը (Ուրուի 3-րդ [[դինաստիա]])։ Թագավոր Ուր Նամմուի ժամանակ (Մեր թվարկությունից առաջ XIX-րդ դարում) ստեղծվել են [[Միջագետք]]ի, հնարավոր է ամենահին, գրի առնված օրենքները։ Այդ ժամանակաշրջանի Ուրուի պատմության համար բնորոշ էր թագավորական խոշոր [[տնտեսություն]]ների առկայությունը՝ անազատ աշխատողների փաստական ստրկատիրական շահագործմամբ։ Ստեղծվել են թագավորական բռնապետական իշխանության գաղափարական հիմքերը (դիցաբանի միասնական համակարգ, թագավորական իշխանության հավիտենականության ուսմունք են)։ Ուր Նամմուի հաջորդները (Շուլգի, Ամար Սուեն, Շու Սուեն, [[Իբբի Սուեն]]) աստվածացվել են կենդանության օրոք։ Թեև Ուրուի 3-րդ դինաստիան վերացել է մեր թվարկությունից առաջ մոտ [[2000]] թվականին՝ ամովհրացիների և Ելամի դեմ պատերազմի ընթացքում, այնուամենայնիվ Ուրը մնում էր առևտրաարհեստավորական կարևոր կենտրոն՝ գտնվելով բաբելոնյան (մեր թվարկությունից առաջ 18–6-րդ դարերում) և աքեմենյան (մեր թվարկությունից առաջ 6-րդ դարից) տիրապետության տակ։ Մեր թվարկությունից առաջ IV դարի վերջին Ուրը անկում է ապրել։ Ուրի պեղումներն սկսվել են 19-րդ դարում։ Հայտնաբերվել են Ուրի 1-ին և 3-րդ դինաստիաների ժամանակաշրջանի կարևոր [[հուշարձաններ]] (ոսկուց, [[արծաթ]]ից, ջրակուճից, [[օբսիդիան]]ից պատրաստված պերճանքի առարկաներ, [[աղյուս]]ով կառուցված պալատի մնացորդներ, [[տաճար]]ային համալիր, որի կենտրոնում գտնվել է քառաստիճան զիկկուրատ և այլ կառույցներ)։
 
{{ՀՍՀ}}