«Մաքսվելի հավասարումներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
վիքիֆիկացում, կետադրական, փոխարինվեց: → (9) oգտվելով ԱՎԲ
չ փոխարինվեց: X-րդ դար → X դար oգտվելով ԱՎԲ
Տող 6.
[[Պատկեր:Electromagnetism.svg|մինի|250px|ձախից|Էլեկտրական հոսանքը առաջացնում է մագնիսական ինդուկցիա. Ամպերի օրենքը]]
[[Պատկեր:Induction1.jpg|մինի|200px|աջ|Մագնիսական դաշտի փոփոխական հոսքը առաջացնում է էլեկտրական դաշտ։]]
Մաքսվելի ձևակերպած հավասարումների հիմք են հանդիսացել XIX-րդ դարի սկզբում կատարված մի շարք կարևոր փորձարարական բացահայումներ։ 1820 թվականին Հանս Քրիստիան Էրստեդը հայտնաբերեց, որ հաղորդալարի միջով անցնող գալվանական հոսանքը շեղում է կողմնացույցի սլաքը։ Այդ հայտնագործությունը գրավեց ժամանակաշրջանի գիտնականների ուշադրությունը։ Հենց 1820 թվականին Բիոն և Սավարը հոսանքի հետևանքով առաջացած մագնիսական ինդուկցիան անվանեցին «Բիո-Սավարի օրենք», իսկ [[Անդրե Մարի Ամպեր|Ամպերը]] հայտնաբերեց, որ այն գոյանում է երկու հաղորդալարերի միջև եղած տարածության մեջ, եթե հաղորդալարերով [[էլեկտրական հոսանք|հոսանք]] է անցնում։ Ամպերը ներմուծեց «էլեկտրադինամիկական» տերմինը և առաջ քաշեց հիպոթեզ, որ մագնիսական դաշտը մրրկային է։
 
Էրստեդի հայտնագործությունը, թե հոսանքը ազդում է մագնիսի վրա, Մայքլ Ֆարադեյին հանգեցրեցին այն մտքին, որ հակառակ երևույթը ևս պետք է գոյություն ունենա՝ մագնիսը պետք է ազդեցություն թողնի հոսանքի վրա։ Երկար փորձերից հետո Ֆարադեյին հաջողվեց ապացուցել, որ եթե հաղորդչի մոտ մագնիսը շարժվի, ապա կառաջանա էլեկտրական հոսանք։ Այս երևույթը անվանվեց [[էլեկտրական ինդուկցիա]]։ Ֆարադեյի հայտնագործությունները մեծ հետք թողեցին Մաքսվելի աշխատանքների վրա։