«Իլյա Ռեպին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: 7թ → 7 թ oգտվելով ԱՎԲ
չ փոխարինվեց: I-րդ դար → I դար oգտվելով ԱՎԲ
Տող 5.
[[1878]] թվականից Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության անդամ էր։ [[Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա|Գեղարվեստի Կայսերական ակադեմիայի]] ակադեմիկոս էր։ [[1894]]-[[1907]] թվականներին եղել է արվեստանոցի ղեկավար, պրոֆեսոր, [[1898]]-[[1899]] թվականներին՝ Գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր, [[Մարիա Տանիշևա|Տենիշևայի]] դպրոց-արվեստանոցի ուսուցիչ։ Նրա աշակերտներից են [[Բորիս Կուստոդիև]]ը, [[Իգոր Գրաբար]]ը, [[Իվան Կուլիկով]]ը, [[Ֆիլիպ Մալյավին]]ը, [[Աննա Օստրոումովա-Լեբեդևա]]ը և [[Նիկոլայ Ֆեշին]]ը: [[Վալենտին Սերով]]ի անմիջական ուսուցիչն էր։
 
Իր ստեղծագործական ուղու հենց սկզբից՝ [[1870]]-ական թվականներից, Ռեպինը դարձավ [[ռուսական ռեալիզմ]]ի առանցքային դեմքերից մեկը։ Նկարչին հաջողվեց լուծել շրջապատող կյանքի ողջ բազմազանությունը գեղարվեստական ստեղծագործության մեջ արտահայտելու խնդիրը, իր արվեստում կարողացավ ներառել ժամանակաշրջանի բոլոր կողմերը, շոշափել հասարակությանը հուզող թեմաներ, արագ արձագանքել օրվա խնդիրներին։ Ռեպինյան գեղարվեստական լեզվին բնորոշ էր ճկունությունը, նա ընդունում էր տարբեր ոճային ուղղություններ՝ սկսած XVII-րդ դարի իսպանացիներից ու հոլանդացիներից, մինչև [[Ալեքսանդր Իվանով]] և ժամանակակից ֆրանսիական իմպրեսիոնիստներ։
 
Ռեպինի ստեղծագործական ծաղկման շրջանը [[1880]]-ականներն էին։ Նա ստեղծում է ժամանակակիցների դիմանկարների պատկերասրահ, աշխատում է որպես պատմական նկարիչ և կենցաղային պատկերների վարպետ։ Պատմական գեղանկարչության ասպարեզում նրան գրավում էր ներկայացվող իրավիճակի զգացմունքային արտահայտչականության բացահայտման հնարավորությունը։ Նկարչի տարերքն իր ժամանակաշրջանն էր, և, անգամ լեգենդար անցյալի թեմաներով նկարներ ստեղծելիս, նա մնում էր ներկայի կենսաթրթիռ վարպետ՝ կրճատելով դիտողի և իր ստեղծագործությունների հերոսների միջև ընկած հեռավորությունը։ Արվեստաբան [[Վլադիմիր Ստասով]]ի կարծիքով Ռեպինի արվեստը «բարեփոխվող Ռուսաստանի հանրագիտարան է»: Կյանքի վերջին 30 տարիները Ռեպինը անցկացրել է [[Ֆինլանդիա]]յում, [[Կուոկկալա]]յի իր Պենատներ կալվածքում։ Նա շարունակում էր աշխատել, չնայած և ոչ նախկինի պես արդյունավետ։ Կյանքի վերջին տարիներին նա դիմեց աստվածաշնչային սյուժեներին։ [[Կուոկկալա]]յում Ռեպինը գրեց հուշեր, նրա որոշ ակնարկներ ներառվեցին հիշողությունների «Հեռու մոտիկը» գրքում։