«Գագիկ Ա»–ի խմբագրումների տարբերություն

չ
փոխարինվեց: X-րդ դար → X դար oգտվելով ԱՎԲ
չ (փոխարինվեց: X-րդ դար → X դար oգտվելով ԱՎԲ)
 
== Գահակալությունը ==
Հաջորդել է եղբորը՝ [[Սմբատ Բ]]–ին։ Կրել է «Հայոց, վրաց և աղվանաց շահնշահ» տիտղոսը։ Հենվելով երկրի տնտեսական և ռազմաքաղաքական հզորության վրա, հաջողությամբ շարունակել է պայքարը՝ [[Բագրատունյաց Հայաստան]]ը միասնական թագավորության մեջ միավորելու համար։ Կազմակերպել է արքունի մշտական զորք, զինվորների թիվը հասցնելով 100 հազարի։ Գրավել է [[Բագրատունիներ]]ի թագավորությունից անջատված հայկական մի քանի գավառներ և [[Դվին]]ը։ Արտաքին թշնամիների ներխուժման վտանգի դեմ Գագիկ Ա զինական դաշինք է կնքել [[Տայք]]ի [[Դավիթ Կյուրոպաղատ]]ի, վրաց Բագրատ և Գուրգեն թագավորների հետ։ X-րդ դարի վերջին [[Ատրպատական]]ի ամիրա Մամլանը, դաշնակցելով հարևան արաբական ամիրաների հետ, արշավել է Դավիթ Կյուրոպաղատի և Գագիկ Ա–ի դեմ, մտել [[Ծաղկոտն]] գավառը։ Գագիկ Ա–ի, [[Կարս]]ի Աբաս թագավորի, Դավիթ Կյուրոպաղատի և Բագրատ թագավորի դաշնակից զորքերը ետ են մղել թշնամուն։ [[998]]–ին միացյալ բանակները [[Ծումբ ամրոցի ճակատամարտ|Ծումբ գյուղի մոտ պարտության են մատնել թշնամուն]]՝ կանխելով նրա ասպատակությունը։ Գագիկ Ա օգնել է Լոռու Դավիթ թագավորին՝ ետ շպրտելու [[Գանձակ]]ի ամիրա Փադլունի զորքերը։ [[1000]]–ին, երբ [[Տայք]]ի գրավումից հետո բյուզանդական կայսր [[Վասիլ II]]–ի մոտ են գնացել և հնազանդություն հայտնել հայ և վրաց իշխանները, սակայն Գագիկ Ա չի գնացել Վասիլի մոտ։ Գագիկի գերիշխանությանը ենթարկվել են Լոռու, [[Կարս]]ի և [[Սյունիք]]ի թագավորները։ [[1001]]–ին, երբ Լոռու թագավորը փորձել է չենթարկվել, Գագիկ Ա խլել է նրա տիրույթները և միայն հնազանդության երաշխիքներ ստանալուց հետո ետ վերադարձրել։ Գագիկ Ա–ի օրոք [[Բագրատունյաց Հայաստան]]ի թագավորության սահմանները տարածել են [[Կուր]] գետից մինչև [[Ապահունիք]], [[Շամքոր]]ից մինչև [[Վաղարշակերտ]]։
 
== Տնտեսությունը ==