«Ահմադ իբն Հանբալ»–ի խմբագրումների տարբերություն

չ
փոխարինվեց: X-րդ դար → X դար oգտվելով ԱՎԲ
(մանր-մունր oգտվելով ԱՎԲ)
չ (փոխարինվեց: X-րդ դար → X դար oգտվելով ԱՎԲ)
Ծերունազարդ Ահմադ իբն Հանբալը նրանց կողմից ճանաչվեց նոր [[կրոն]]ա-[[քաղաքականություն|քաղաքական]] շարժման գաղափարական առաջնորդ և շարժումը կոչվեց նրա անունով։ Կյանքի վերջին տարիներին նրա ազդեցությունն այնքան նշանակալի դարձավ, որ խալիֆ [[ալ-Մութավաքիլ]]ը, որը վերականգնել էր տրադիցիոնալիզմի դիրքերը, բավականին ջանքեր ներդրեց, որպեսզի ստանա նրա աջակցությունը։ Ձևականորեն մերժելով խալիֆի ընկերությունը՝ Ահմադը համագործակցում էր նրա հետ [[մութազիլիականություն|մութազիլիական]]ների դեմ պայքարում։ Խալիֆի խնդրանքով նա կազմեց Բաղդադի և [[Բասրա]]յի առավել ակտիվ մութազալիականների ցուցակը՝ մութազալիականների և քալամի այլ հետևորդների դեմ ուղիղ ելույթներ նախաձեռնելով։ Ահմադ իբն Հանբալը մահացավ [[Բաղդադ]]ում՝ իր հետևից թողնելով աշակերտների և հետևորդների մի մեծ խումբ։
 
Ահմադ իբն Հանբալը տրադիցիոնալիստական ուսմունքի գլխավոր համակարգողներից մեկն է։ Մերժելով հավատքի դոգմաների ռացիոնալիստական բացատրությունների հնարավորությունը՝ Ահմադն իր ամբողջ ուշադրությունը սևեռեց «այս կյանքի» խնդիրների լուծմանը։ Նա ակտիվորեն մշակում էր «կրոնական պրակտիցիզմի փիլիսոփայություն», որի հիմքում ընկած էր հասարակության կյանքի ճիշտ կազմակերպման ձգտումը։ [[IX-րդ դար]]ի 20-40-ական թվականների ճգնաժամի արդյունքում հասարակությունում ձևավորված [[կրոն]]ա-[[քաղաքականություն|քաղաքական]] իրավիճակը գնահատելով՝ Ահմադն եկավ այն եզրահանգմանը, որ անհրաժեշտ է վերադառնալ այն կարգուկանոնին, որը տիրում էր, իր կարծիքով, «իսլամի ոսկեդարում»` [[Մուհամմադ մարգարե|Մուհամմադ]]ի և նրա հետևորդների առաջին սերունդների ժամանակ։
 
Ահմադ իբն Հանբալը կարծում էր, որ [[Ալլահ]]ին խոսքով, գործով և մտքերով ծառայելու ճանապարհին [[մուսուլման]]ական առաքինության բարձրագույն աստիճանը «հավատն» է ({{lang-ar|الإيمان}}՝ իման)։ Աստվածաբանի ստեղծագործություններում հատուկ ուշադրություն է հատկացված «նորարարությունների ծայրահեղ կոնցեպցիաների» ({{lang-ar|بداع}}՝ բիդա') մշակմանը, որի համաձայն այն բոլոր նորարարությունները հավատքում և կյանքում, որոնք հիմնավորում չունեն [[Ղուրան]]ում և [[հադիսներ]]ում և հաստատված չեն մուսուլմանական հեղինակությունների առաջին երեք սերունդների «միասնական կարծիքով» ({{lang-ar|الإجماع}}՝ [[իջմա]]'), պետք է դատապարտվեն։ Ահմադի քաղաքական հայացքներն առանձնանում էին պրագմատիզմով։ Մի կողմից նա ճանաչում էր կուրեյշցիների ցանկացած ներկայացուցչի խալիֆա լինելու իրավունքը, մյուս կողմից՝ հնարավոր էր համարում «մարդկանց մեջ հավատի նկատմամբ կասկածներ առաջացնող» խալիֆայի պաշտոնազրկումը։ Նա ճանաչում էր կրոնաքաղաքական պայքարի, «խռովությունների» ({{lang-ar|فطنة}}՝ ֆիտնա) թույլատրելի լինելը, կոչ էր անում խռովությունների մեջ մտնելու դեպքում մինչև վերջ պնդել սեփական կարծիքը։ Ահմադը նշում էր, որ աստվածաբանները պետք է ազդեցություն ունենան կառավարչի վրա։