«Յանկո Կրալ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 3.
 
== Կենսագրություն ==
Յանկո Կրալը ծնվել է [[1822]] թվականին Սլովակիայի Սպիշ շրջանում, պանդոկապանի ընտանիքում: 1837 թվականին ուսանել է Լևոչա քաղաքի ուսումնարանում, ապա՝ Կեժմարոկ քաղաքում: 1842 թվականին ընդունվել է [[Բրատիսլավա]]յի Ավետարանական սեմինարիա, որտեղ հանդիպել և ընկերացել է հայրենասեր, հասարակական գործիչ [[Լյուդովիտ Շտուր]]ի հետ: Այս ծանոթությունը հիմք է դրել Կրալի (1842-1844) գրական-ստեղծագործական գործունեությանը՝ իր վրա կրելով Շտուրի ազդեցությունը: Շտուրի շուրջ համախմբված մի խումբ սլովակների հետ [[1844]] թվականի օգոստոսին մասնակցել է դեպի Կրիվան լեռըլեռն առաջին արշավախմբին: 1845-1847 թվականներին Կրալը ճանապարհորդել է [[Սլովակիա]]յում, [[Խորվաթիա]]յում, [[Սերբիա]]յում, Թուրքիայի եվրոպական հատվածում: Բրատիսլավայում ստացել է իրավաբանական կրթություն և Պեշտում (Բուդապեշտ) աշխատել է որպես իրավաբան: 1848-1849 թվականների մինչ-հեղափոխական իրադարձությունները նպաստել են Կրալի քաղաքական գործունեությանը: 1848 թվականինթվականի մարտին նա Սլովակիայի գյուղացիների ապստամբություն բարձրացնելու անհաջող փորձ է արել: Ձերբակալվել է [[Ավստրիական կայսրություն|Ավստրիական կայսրության]] իշխանությունների կողմից և դատապարտվել է կախաղանի: 1849 թվականին Իոսիֆ Ելաչինի շնորհիվ և Ալֆրդ Վիդիշգրեցի միջնորդությամբ 10 ամսվա ազատազրկումից հետո նրան ներում է շնորհվել: Տեղափոխվել է Մորավիա, հրաժարվել է հասարակական գործունեությունից և 1876 թվականին մահացել է որովայնային տիֆից: Խորհրդանշական շիրիմը գտնվում է Սլովակիայի Մարտին քաղաքի Ազգային գերեզմանատանը:
[[Պատկեր:Liptovský Mikuláš Janko Kráľ.jpg|ձախից|մինի]]
 
== Ստեղծագործական ուղի ==
Յանկո Կրալի սլովակյան ռոմանտիկ պոեզիայի հեղափոխական թևի ցայտուն ներկայացուցիչ է: Նախահեղափոխական և հեղափոխական ժամանակաշրջանը (1843-1849) Կրալի տաղանդի ծաղկման շրջանն է, քանի որ եհղափոխությունից հետո նա դադարել է գրելուց: 1843-1846 թվականներին աշխատել է ելուզակ Յանոշիկին նվիրված պոեմի վրա, որը մտահղացել էր ստեղծել որպես գյուղացիական հակաֆեոդալական հեղափոխությանը ապոթեոզ (պոեմն անավարտ է մնացել): 1844-1848 թվականներին Կրալն ստեղծել է փիլիսոփայա-լիրիկական բանաստեղծությունների շարք, որը սլովակյան գրականության մեջ է մտել «Աշխարհի դրաման» խորագրով: Գրել է ռոմանտիկ պոեմներ, բալլադներ, երգեր, ագիտացիոն բանաստեղծություններ: Նրա կենդանության օրոք հրատարակվել են ստեղծագործությունների միայն աննշան մասը: Կրալի գրական ժառանգության մեծ մասը հրատարակվել է 20-րդ դարում: Երկերի առաջին լիակատար ժողովածուն լույս է տեսել 1952 թվականին<ref>Չեխ և սլովակ բանաստեղծներ, Երևան, 1966, «Հայաստան» հրատարակչություն</ref>: