«Վավերագրական ֆիլմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
'''Վավերագրական ֆիլմ''' ({{lang-en|Documentary film}}, կամ '''ոչ գեղարվեստական կինո'''), [[կինեմատոգրաֆիա]]ի տեսակ, երբ ֆիլմի հիմքում են իրական իրադարձություններ և անձինք։ Վավերագրական ({{lang-en|documentary}}) տերմինը ֆիլմերի նկատմամբ առաջին անգամ առաջարկել է Ջոն Գրիրսոնը 1920-ականներին։ Մինչև այդ ֆրանսիացի ժուռնալիստները և քննադատները անվանում էին այդպես ճանապարհորդության նկարահանումների նյութով պատրաստված ֆիլմերը։
 
Վավերագրական կինոյում, որպես կանոն, դերասաններ չեն նկարահանվում, չեն օգտագործվում դեկորացիաներ և գեղարվեստական (խաղարկային) կինոյի այլ բաղադրիչներ։ Տարբերակվում են փաստագրական և վավերագրական կինոները։
 
==Փաստագրական և վավերագրական կինոներ ==
[[Պատկեր:Fratelli Lumiere.jpg|մինի|Լյումիեր եղբայրներ (Օգյուստը աջից, ձախից Լուին)]]
Փաստագրությունը կինոյում օպերատիվ ինֆորմացիան է իրականության հրատապ փաստերի, անցքերի մասին, փաստի արձանագրումն ու համառոտ մեկնաբանությունը։ Կինոփաստագրությունը էկրան է բարձրանում կինոհանդեսների, հատուկ թողարկումների, թեմատիկ փաստագրական [[ֆիլմ]]երի, իրադարձային ռեպորտաժների, կինոհարցազրույցների, կինոթղթակցությունների, կինոակնարկների, բնապատկերային ֆիլմերի, կինոֆելիետոնների ձևով։
 
Վավերագրական կինոն (կամ կինոհրապարակախոսությունը) փաստերը դիտում է ամբողջության մեջ, լայնորեն օգտագործվում են իրականության նյութի կերպարային իմաստավորման ու մարմնավորման հնարքները։
 
Փաստագրականի տարանջատումը վավերագրականից որոշ չափով պայմանական է, քանի որ կինոփաստագրության մեջ ևս հաճախ դրսևորվում են կերպարային հրապարակախոսության տարրեր, իսկ վավերագրական ֆիլմի հիմքն էլ փաստագրությունն է։ [[Հեռուստատեսություն|Հեռուստատեսությ]]ան առկայության պայմաններում փաստագրական կինոն ավելի է հակվում դեպի կինոհրապարակախոսությունը։ Կինոարվեստը սկիզբ է առել փաստագրական նկարահանումներով ([[Լյումիեր եղբայրներ]]ի «Գնացքի ժամանումը Սիոտա կայարան», [[1895]] և այլն)։
 
==Վավերագրական կինոն 20–րդ դարում==
Վավերագրական կինոն [[20–րդ դար]]ի սկզբին առավելապես ցուցադրել է քաղաքային իրադարձություններ, տարբեր ժողովուրդների կենցաղը, բարքերը, քաղաքային և գյուղական տեսարաններ, գիտության և տեխնիկայի նորույթներ։ [[1920]]–[[1930]]-ականթ վականներին Վավերագրական կինոյի առաջադեմ ներկայացուցիչները (Ռոբերտ Ֆլաերտի, [[Յորիս Իվենս]] և ուրիշներ), հատկապես սովետական վարպետները ([[Ձիգա Վերտով]], Վ․ Տուրին, [[Ռոման Կարմեն]], Ալեքսանդր Մեդվեդկին և ուրիշներ) ընդլայնել են վավերաֆիլմի թեմատիկ շրջանակները, հանդես եկել սոցիալ–քաղական լուրջ ընդհանրացումներով և հարցադրումներով, մշակել կինոհրապարակախոսության գեղագիտական սկզբունքները, կիրառել վավերագրական պատումի, կերպավորման նոր եղանակներ ու միջոցներ։
 
<gallery>
Karmen.png|Ռոման Կարմեն
Joris Ivens.png|Յորիս Իվենս
</gallery>
 
==Վավերագրական կինոն ԽՍՀՄ–ում ==
Խորհրդային Վավերագրական կինոյի գլխավոր թեման աշխատանքն է և աշխատավոր մարդը։ [[Հայրենական մեծ պատերազմ]]ի տարիներին ([[1941]]–[[1945]]) շուրջ 200 կինովավերագրողներ գտնվել են գործող բանակում։ Ետպատերազմյան տարիների, ինչպես և [[1960]]–[[1980]]-ական թվականների, սովետական Վավերագրական կինոն բնութագրվում է երկրի խոշորագույն իրադարձությունների, աշխատանքի հերոսների վառ պատկերմամբ, քաղաքական սուր հնչողության ֆիլմերի, անցյալի ու ներկայի փաստերը համադրող, վերլուծող հրապարակախոսական, պրոբլեմային հրատապ կինոժապավենների ստեղծմամբ (Ռոման Կարմենի «Ասք Կասպիականի նավթագործների մասին», [[1953]], «Մեծ հայրենականը», [[1965]], Ռ․ Գրիգորևի «Երկնագույն կրակի մարդիկ», [[1961]], Ալեքսանդր Մեդվեդկինի «Ստորության օրենքը», [[1962]], Վիտալի Լիսակովիչի «[[Կատյուշա]]», [[1964]], Մ․ Ռոմի «Սովորական ֆաշիզմ», [[1966]], Գ․ Ֆրանկի «Առանց լեգենդների», [[1967]] և այլն)։ [[ԽՍՀՄ]]–ում Վավերագրական ֆիլմեր ստեղծվում են վավերագրական ֆիլմերի կենտրոնական ստուդիայում, ինչպես և բոլոր հանրապետություններում։ Տարեկան ([[1985]]) նկարահանվում է շուրջ 30 լիամետրաժ և ավելի քան 300 կարճամետրաժ վավերաֆիլմ, մոտ 1500 կինոպարբերական։
 
==Վավերագրական կինոն Հայաստանում==
[[Հայաստան]]ում առաջին փաստագրական նկարահանումները կատարվել են [[1907]] թվականին։ Հայ սովետական Վավերագրական կինոն ստեղծել է հանրապետության կյանքի, սոցիալիստական վերափոխությունների հարուստ կինոտարեգրությունը։ «Հայկինոխրոնիկայի» Հայաստանի վավերագրական ֆիլմերի կինոստուդիայի ([[1982]] թվականից՝ «[[Հայֆիլմ]]» ստուդիայի վավերագրական ֆիլմերի ստեղծագործական միավորում) նկարահանած բազմաթիվ կինոժապավեններ արժանացել են միջազգային և համամիութենական կինոփառատոների պարգևների։ Վավերագրական ֆիլմեր է թողարկում նաև հեռուստատեսային ֆիլմերի «Երևան» ստուդիան։
 
== Տես նաև ==
Տող 8 ⟶ 32՝
 
{{Կինոյի ժանրեր}}
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Վավերագրական կինո]]